Արտագնա աշխատանքի մեկնելու մասին լուրը շանտաժի է նմանվում

10806358_1518753248396048_1864726866408997240_n

«Նաիրիտ»-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն այսօր գոհունակություն է հայտնել, որ տարիներ ի վեր կուտակված աշխատավարձային պարտքերը մարվել են հայտարարելով, որ բազմաթիվ նաիրիտցիներ, որոնք ստացել կամ ստանալու են աշխատավարձերը, սրտատրոփ դրան են սպասում, որպեսզի հեռանան երկրից ու մեկնեն արտագնա աշխատանքի, քանի որ նրանք լուրջ մասնագետներ են ու ցանկացած երկրի համար պատիվ կլինի նման մասնագետների հյուրընկալել:

Իսկապես ցավալի է, որ մարդիկ տարիներով կուտակվածը վերցնելով մտածում են արտագաղթի մասին, սակայն մեկ է՝ ես մնում եմ այն կարծիքին, որ անկախ ոլորտից (երևի բացառություն է մի քանի ոլորտ), եթե մարդ լավ մասնագետ է, ապա աշխատանք միշտ էլ կգտնի՝ նույնիսկ Հայաստանում:
Մյուս կողմից գեղեցիկ չէ, երբ ամեն անգամ անարդարության հանդիպելիս երկրիդ շանտաժի ես ենթարկում՝ թե բա կարտագաղթեմ: Այո երկրիդ, որովհետև, եթե նույնիսկ դժգոհ ես իշխանություններից, ապա անարգանքդ պետք է բացառապես նրա նկատմամբ դրսևորես:

Իսկ արտագաղթելու մասին հրապարակային հայտարարությունները ոչ այլ ինչ է, քան երկրին, հայրենիքին ուղղված շանտաժ կամ նվազագույնը «նեղացկոտ երեխայի պահվածք»:

Անահիտ Ամատունի Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *