Պատրաստվում են շոուի, իսկ Նիկոլը գնում է հերթական ընտրությունների

10806358_1518753248396048_1864726866408997240_n

Հայաստանյան քաղաքական ուժերից միայն Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունն է, ով ռացիոնալ գնահատելով քաղաքական ուժերի հնարավորություններն ու սեփական ներուժը, համարձակություն է դրսևորել «խաբս» տալ Հանրաքվեի անցկացումը և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից մոտ 1.5 տարի առաջ սկսել լրջորեն նախապատրաստվել այդ ընտրություններին:

Մինչև գյուղապետերից-մարզպետներ հաշվում են, թե ինչ «քյար» կունենան իրենք՝ Հանրաքավեին այս կամ այն ձևով մասնակցելու համար, իսկ իշխանությունը մի մատի վրա հաշվում քաղաքական հակառակորդին, «Ոչ»-ի այդպես էլ չկայացած ճակատը, դեռևս անորոշ պատկերացումներով, գնում է Հանրաքվեի:

Նիկոլն ու իր շրջապատը համարում են, որ բավարար պատրաստվածություն չունենալով առաջիկա պրոցեսներում, հնարավոր է կամաց-կամաց արագություն հավաքել՝ 2017-ին մոտենալով առավել լավ մարզավիճակով, իսկ «Ոչ»-ի ճակատում գտնվողները համարում են, որ ռեժիմի համար պետք է անընդհատ խնդիրներ առաջացնել, հակառակ դեպքում իշխանությանն այլևս կանգնեցնել չի լինի:

Եվ մինչ ընդդիմադիր դաշտում մնացած ուժերն իրար մեղադրում են ծախվեու, շոու անելու մեջ, իշխանությունը «տոտիկ-տոտիկ» հաշվարկում են իրենց ընտրողներին, ՀՀԿ կանայք զավեշտալի ընթացքով կուսակցական ժողովներ են անում ու ԱԺ ամբիոնից գովերգում Սահմանադրությունը: Ընդ որում՝ գոռացողները սահմանադրական փոփոխությունների նախագիծն ամբողջությամբ չեն էլ կարդացել, ուղղակի կրկնում են այն, ինչ ասում են «մեծերը»:

Անահիտ Ամատունի Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *