Ո՞ւմ շահերն է պաշտպանում «Ոչ թալանին»

10806358_1518753248396048_1864726866408997240_n

«Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր կայացած հանրահավաքում հայտարարեց, որ պետությունն ամբողջությամբ չի կատարել էլէկետրաէներգիայի սակագնի բարձրացման, իսկ ավելի կոնկրետ՝ սուբիսիդավորման վերաբերյալ տրված խոստումը:

Նշենք, որ ավելի վաղ, կառավարության նիստում հայտարարվեց, որ գործադիրը պատրաստվում է սուբսիդավորել բնակչությանը, ինչպես նաև՝ այն ՓՄՁ-ներին, որոնք մինչև 500 կիլովատ էլեկտրաէներգիա են սպառում (250 կիլովատը կսուբսիդավորվի):

Սուբսիդավորման շրջանակից դուրս է մնացել միայն օլիգարխիային պատկանող բիզնեսը, քանի որ իշխանությունը հայտարարել է, որ չի պատրաստվում հանրային գումարներով սուբսիդավորել, ասենք, լֆիկներին կամ նեմեցներին:
Այս իրավիճակում, եթե «Ոչ թալանին» պնդում է, որ պետությունն իր խոստումը չի կատարել, ապա ստացվում է, որ փողոց դուրս եկածները փորձում են վերականգնել օլիգարխիայի «վնասված» իրավունքները:

Ահա թե ում շահերն է սկսել սպասարկել «Ոչ թալանին» նախաձեռնությունը:

Անահիտ Ամատունի Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *