Մի «խելացի» որոշել է, որ դպրոցներում միայն երկուշաբթի առավոտյան պետք է օրհներգը երգեն

10949739_883853721661590_2665252847418812006_n
Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է՝ ՀՀ դրոշի, զինանշանի և օրհներգի, որոնցով պետք է հպարտանա յուրաքանչյուր ՀԱՅ, որովհետև դրանք աշխարհում ներկայացնում են ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, մեր դեմքը,մեր տեսակն ու պատկանելիությունը: Յուրաքանչյուր հայ պատեհ առիթով պետք է երգի մեր օրհներգը, ուրեմն այն պիտի սովորեն դպրոցում և երգեն ոչ միայն երկուշաբթի առավոտյան, ինչպես ոմն «խելացի» է որոշել, այլ ամեն առավոտ: Եթե մեր զինվորները, սպաները, սպորտսմենները, պատգամավորները, ավագանու անդամները իրենց դպրոցներում ամեն առավոտ մեր օրհներգը երգելով սկսեին օրը, ապա այսօր չէին կաշկանդվի և օրենքով սահմանված պահերին ազատորեն կերգեին, ինչպես աշխարհի տարբեր երկրների պաշտոնյաներն ու սպորտսմեններն են երգում:

Անահիտ Բախշյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *