Անդրանիկ Նիկողոսյանը` ՌԴ «Ինքնավար բաց ձկնարտադրական միության» ղեկավար

 

12910546_10205895788342097_2013125055_n

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության ոլորտի համար կարևոր իրադարձություն պետք է համարել «Ինքնավար բաց ձկնարտադրական միության» ստեղծման մասին որոշումը: Կառույցը կղեկավարի Անդրանիկ Նիկողոսյանը, ով հսկայական ներդրում ունի ՌԴ տնտեսության զարգացման գործում:

Ներկայումս Անդրանիկ Նիկողոսյանը «Ցարսկոյե օզերո» («Царское озеро») և «Տրի ժելանիյա» («Три желания») ընկերությունների հիմնադիրն ու ղեկավարն է: Պարոն Նիկողոսյանը ղեկավարում է նաև Մոսկվայի և Տուլայի շրջաններում ընթացող ճանապարհների լայնամասշտաբ շինարարությունը:

12884540_10205895788462100_1996261176_n

 

Ձկնաբուծության և ձկնարտադրության զարգացման ծրագիրը` որպես ՌԴ ներքին շուկայի տնտեսական հիմնական բաղկացուցիչ, աջակցություն է ստացել գուբերնատորի աշխատակազմի կողմից:

12910780_10205895788582103_307963643_n

12884433_10205895788502101_1508010778_n

Կառույցի նպատակային կազմավորումը իրականացվել է ՌԴ նախագահի կողմից ստեղծված` «Ներմուծվող ապրանքների փոխարինման» ծրագրի շրջանակներում, ինչը հնարավորություն է տալիս ավելացնել հարկային վճարումները և ստեղծել նոր աշխատատեղեր:

12895402_10205895788662105_2131370302_n

«Ինքնավար բաց ձկնարտադրական միության» ստեղծումը կարող է դառնալ նոր խթան` ՌԴ ներքին շուկայում ձկնարդյունաբերության ոլորտի ողջ տեխնոլոգիական շղթայի ամրապնդման, ինչպես նաև համաշխարհային շուկայում նոր հարաբերությունների հաստատման համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *