Հայաստանում քաղաքական համակարգը ձևական է գործում

1174853_620241698006728_943830434_n
Հայաստանում գործում է «աշխարհի ամենաբազմակարծիք» քաղաքական համակարգը աշխարհում: Հայաստանի խորհրդարանում ներկայացված են 19 կուսակցություններ (շուտով հնարավոր է դառնան 20): Խորհրդարանում քաղաքական ուժերի բաշխումը վկայում է երկրում «քաղաքական ազատության բարձր մակարդակի մասին»:

Ահա փաստերը.
Իշխող կուսակցություն- մեկ խմբակցություն և ԱԺ նախագահ ՝ 71պատգամավոր,
Ընդդիմադիր կուսակցություններ- հինգ խմբակցություն՝ 53 պատգամավոր,
Անկախ պատգամավորներ՝ 7:
Իշխող կուսակցության խմբակցությունը ներառում է իր մեջ 7 կուսակցություն և 9 անկուսակցական պատգամավոր.
Հանրապետական կուսակցություն՝ 55,
Միացյալ ազատական ազգային կուսակցություն՝ 2,
«Սահմանադրական Իրավունք» միավորում՝ 1,
Քրիստոնեա-դեմոկրատական միավորում՝ 1,
Ազգային միաբանություն՝ 1,
«Ժողովրդավարություն և աշխատանք կուսակցություն»՝ 1,
«Հզոր Հայրենիք» կուսակցություն՝ 1,
Անկուսակցականներ՝ 9:
Ընդդիմության հինգ խմբակցությունները իրենց մեջ ներառում են 11 կուսակցություն և 9 անկուսակցական դեպուտատ.
Բարգավաճ Հայաստան՝ 24,
Օրինաց երկիր՝ 5,
ՀՅԴ՝ 4,
ՀԱԿ (նախկին ՀՀՇ) ՝ 3,
Ժառանգություն՝ 2,
Հայաստանի ժողովրդական կուսակցություն՝ 1,
Հնչակյան Սոցիալ դեմոկրատական կուսակցություն՝ 1,
Ազատություն՝ 1,
Միացյալ աշխատանքային կուսակցություն՝ 1,
Հզոր Հայրենիք՝ 1,
Ալյանս — 1,
Քաղաքացիական պայմանագիր՝ 1,
Անկուսակցականներ՝ 8:

Երկու անկուսակցական պատգամավոր՝ Թևան Պողոսյանն ու Էդմոնդ Մարուքյանը հայտնել են մոտ ապագայում նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին:
Ազգային Ժողովում ներկայացված 19 կուսակցություններից 10-ը չեն մասնակցել ընտրություններում: 8 կուսակցությունների անվանումներ բացակայել են ընտրաթերթիկներում (նրանց թեկնածուները ներառված են եղել այլ կուսակցությունների ընտրացուցակներում), իսկ 2 կուսակցություն կազմավորվել է ընտրություններից հետո:
Աննախադեպ երևույթ է քաղաքականության մեջ Հզոր Հայրենիք կուսակցությունը, որը Ազգային Ժողովում ունի երկու պատգամավոր, որոնցից մեկը ներառված է իշխող խմբակցության կազմում, իսկ մյուսը՝ Բարգավաճ Հայաստան ընդդիմադիր խմբակցության կազմում:
Իրականում այս ամենը վկայում է, որ Հայաստանում քաղաքական համակարգը ձևական է գործում, իսկ հասարակական կարծիքը այնքան անտարբեր է, որ ոչ ոքի չի զարմացնում այն փաստը, որ կուսակցությունը կարող է միաժամանակ ընդգրկվել և իշխող, և ընդդիմադիր ուժերի կազմում:

Անդրիաս Ղուկասյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *