Շատ կարևոր է Հայաստանի կողմը ներկայացնի Ադրբեջանցի ժողովրդին իրենց կորուստները

10671377_10204076282159906_16299238202784220_n

Այսօր մեկը ինձ Սուրիո, Հալեպ, Դամասկոս, նկարներ էր ուղարկել, նկարահանված նախքան պատերազմը ու պատերազմից հետո, ու կարծես դրախտը վերածվել է դժոխքի…ու այս երկիրը երեվի մի հարյուր տարի կտեվի վերակառուցելը…ոտքի հանելը…ու դժբախտությունը նրանում է, որ հաղթողներ չեն կարող լինել պատերամների ժամանակ…

Ադրբեջանը պետք է նման դժոխքի օրի ընկնի, որ հասկանան որ պատերազմ հրահրելը իրենց երկիրը դարձնելու է դժոխք, որքան որ կարծում են Հայաստանն է դժոխք դառնալու…

Անշուշտ ԱՄՆը մեծ մեղք ունի պատերազմներ հրահրելու մեջ, այս վերջին վաթսուն տարում, Վիետ Նամով ու Իրաքով եվ ալյն…ու քանի որ Ամերիկացի ժողովուրդը չի տեսնում, ու չեն էլ ցույց տալիս իրենց արած ավերածը, դրա համար էլ, ժողովրդի հոգը չի..Վիետ Նամը կասեցրին որովհետեվ լիքը Ամերիկացի զինվորների դիակներ էին բերում ԱՄՆ ու էլ խաբել չէր լինում ժողովրդին…

Ադրբեջանցի ժողովրդին Ալիեվը խաբում է, ու չի ներկայացնում իրական թվերը իրենց զոհերի, շատ կարեվոր է Հայաստանի կողմը ներկայացնի Ադրբեջանցի ժողովրդին իրենց կորուստները ու վստահեցնի որ շատ ավելի վատ է լինելու Ադրբեջանի համար եթե շարունակեն պատերազմը…

Ու ոչ մի բանակցության էլ չէի մասնակցի որեվե երկրի հետ, կարծում եմ բոլ եղավ մենք մեզ խաբելը, ու Հայ Ժողովրդին խաբելը…Հայաստանի իշխանություններն էլ խաբում են Հայ Ժողովրդին…Ամսեկան տասը հազար Հայեր փախնում են Հայաստանից …ու սա ՃԵՐՄԱԿ ՋԱՐԴ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ…ու մեղավորները հենց Հայաստանի տհաս իշխանությունններն են:

Անժելա բարսեղյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *