Շարժման շարունակականությունը վտանգի տակ է

1459113_1375312429431553_2967796710665907520_n

Բաղրամյան պողոտայում շարունակվող ակցիան մի տեսակ վերաիմաստավորման կարիք ունի: Նախագահի հայտնի հայտարարությունից ու «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների՝ պողոտան լքելուց հետո ակցիան շարունակվում է, սակայն ոգին ու էներգետիկան այն չէ, ինչ ունեինք մեկ շաբաթ առաջ:

Ի վերջո, եթե սկզբնական շրջանում Բաղրամյան պողոտան փակ պահելը խրախուսվում էր ու հանրության լայն շրջանակների համար պայքարի գլխավոր խորհրդանիշներից էր, ապա այսօր դրա փակ լինելը ոչմիանշանակ արձագանքներ ունի:

Որքան էլ որ ոստիկանությունը հայտարարում էր, որ փողոցը փակ պահելը հակասահմանադրական է, ակցիայի սկզբնական շրջանում երիտասարդները այսպես ասած լեգիտիմություն ունեին պողոտան փակ պահելու հարցում: Ներկայումս իրավիճակը փոխվել է, իսկ շարժան լիդերի հայտ ներկայացրած անձինք պողոտան փակ պահելու անհրաժեշտ հիմնավորում չունեն:

Եվ պատահական չէ, որ սահմանափակվում են «լավ եք անում փակ ենք պահում, մեր խնդիրը լուծված չէ» հայտարարությունների սահմաններում:
Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա քաղաքում, ինչու չէ նաև երկրում բավականին շատ փողոցներ կփակվեն, որովհետև խնդիրների պակաս չունենք, սակայն դա երկիրը լրիվ այլ ուղղությամբ կտանի:

Շարժման շարունակականությունը վտանգի տակ է, քանի որ այն տրանսֆորմացիոն գործընթացը չի կարողանում ավարտին հասցնել ու մասսաններին դեպի անորոշություն է տանում:

Անի Սանոսյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *