ՀՀ-ում ապրելը «ադալժենի» չէ

10898116_1453084091654386_608529958446937801_n

Այսօր Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչները վաղ առավոտյան դուրս էին եկել փողոց և փակել էին միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են խաղողի մթերման համար պայմաններ ստեղծել, հակառակ դեպքում սպառնում էին գնալ Թուրքիա:

Հետաքրքիր է, որ ամենայն հավանականությամբ այդ կարծիքին էր նաև Վահան Մարտիրոսյանը, ով ընտանիքով հայտնվեց ադրբեջանցիների «գրկում»: Եթե էլի կան նմանները, ապա լավ կլինի արագացնեն երկրից հեռանալու գործընթացը:

Հաստատ մեզ պետք չեն Թուրքիայի ու Ադրբեջանի ֆանատներ: Կարելի է ընդվզել, կարծիք հայտնել, պայքարել, բայց թշնամու կողմն անցնելը դարձնել սպառնալիք, վերջին ստորությունն է:

Հ.Գ. Ի դեպ, դավաճանները չեն ներվում, նույնիսկ թշնամու տարածքում:

Անի Սանոսյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *