Դուրս ըլալով, ներս ըլալ. Բաբայանի «բացահայտումը»

10857898_1380063705623092_3149937426092284545_n
Ինչպես գիտենք ԲՀԿ նախկին մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ամիսներ առաջ, դուրս գալով Բարգավաճ Հայաստանից , հիմնեց նոր կուսակցություն:
Ամեն դեպքում ԲՀԿ-ական պատգամավորներն իրենց նախկին գործընկերոջ և իր նորաստեղծ կուսակցյան վերաբերյալ բավականին հետաքրքիր «բացահայտումներ» են անում:

Այսօր ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախկին գործընկեր Տիգրան Ուրիխանյանին և իր նոր կուսակցությանը, բավականին ուշագրավ պատասխան է տվել, մեջբերեմ. «Տիգրան Ուրիխանյանը մեր նախկին գործընկերը չի: Նա շարունակում է մնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծ ընտանիքի անդամը»:

Հետաքրքիր է այնպես չէ՞: Ուրիխանյանն արդեն հիմնել է նոր կուսակցություն, առանձնացել է «Բարգավաճ Հայաստանից», մշակում է նոր քաղաքական կուրս, տեսլականներ, գաղափարներ, սակայն շարունակում է մնալ ԲՀԿ« մեծ ընտանիքի անդամ»:
Հ.Գ Այս ամենը վերլուծելուց հետո, կարծում եմ իրավապահ մարմինները պետք է պարզեն, թե ինչ է ծխում Բաբայանը:

Անի Սանոսյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *