Վարչապետը կաջակցի հաշմանդամ զինծառայողին

10857898_1380063705623092_3149937426092284545_n
Սահմանին 4 տարի առաջ վիարվորված` ողնուղեղը և ողնաշարը վնասած Գևորգ Եղիազարյանի բուժման համար սկսվել էր դրամահավաք քաղաքացիաների կողմից:
Այս թեման վերջին շրջանում մշտապես մամուլի և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր գտնվում:
Լիարժեք ապաքինման համար. նախկին զինծառայողին անհրաժեշտ է տեղափոխել արտերկիր: Մի անգամ արդեն պաշպանության նախարարությունը օժանդակել էր, որպեսզի վերջինս բուժման կուրսեր անցներ արտերկրում, սակայն դա բավարար չէր որպեսզի Գևորգը լիարժեք ապաքինվեր:
Այսօր Վարչապետը ողջունել է դրամահավաքի նախաձեռնող քաղաքացիներին և հայտնել, որ ինքը և կառավարության մյուս անդամները նույնպես կմիանան դրամահավաքին:
Կարծում եմ լավ կլինի, եթե նախաձեռնությանը միանան նաև այլ պետական գերատեսչություններ:

Անի Սանոսյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *