«Ադնագլազի կովբոյը» կամ մարտի են գնում կանայք

1510865_311841505681205_1210466369950040067_n

Մամուլի ազատությունն անհրաժեշտ պայման է հասարակության ներսում առկա խնդիրները վեր հանելու և լուծումներ տալու համար: Սակայն շատ հաճախ այդ ազատությունը չարաշահվում է որոշ լրատվամիջոցների կողմից՝ վիրավորանքներ շռայլելու տեսանկյունից: Իհարկե, եթե առողջ քննադատությունը փոխարինվում է «մականունախառն ու ժարգոնախառը» «լրատվական աղբով», ապա կարող ենք վստահորեն ասել, որ դրանից տուժում է լրատվամիջոցը՝ հանգեցնելով համապատասխան արձագանքի:

ՀՀ լրատվական դաշտում վերոնշյալ ոճի թոզ փչող լրատվամիջոցներից է Ilur.am կայքը, որը դաշտում բացի անորոշ ցեխ շպրտելուց ուրիշ բանի պետք չէ: Սկզբունքորեն կարող ենք ասել, որ այս կայքից ավելին սպասելն անիմաստ է, քանի որ այն սպասարկում է Քյոռ Լևոնի թիմին, ով ժամանակ առ ժամանակ խոսում է իր` պատկերավոր ասած «Հադեսյան թագավորությունից»՝ ցույց տալու համար, որ դեռևս քաղաքականապես չի վերածվել դիակի: Ուստի պատահական չէ, որ «Քյոռ»-ի լրատավամիջոց Ilur.am-ը նույնիսկ լսարան չունի, քանի որ դիտողականությամբ զիջում է անգամ «ճ» կարգի կայքերին :

Հասկանալի է, որ այսպիսի գործելակերպ ընտրած թիմը չի կարող ակնկալել լայն հասարակական աջակցություն՝ հատկապես երբ առաջիկայում սպասվում են ակտիվ քաղաքական գործընթացներ: «Կայքում» հիմնականում աշխատում են նախկինում իշխանության որոշակի մաս կազմող աբիժնիկներ, որոնք առիթը բաց չեն թողնում անիմաստ վայրահարչելու համար:

Հ.գ Մեկ բառով ասած, ինչպես ժամանակին ասում էր ԼՏՊ-ն, սա իր թիմը վերածվել է դասական «գեղի կլուբի»:
Հ.Գ. Ընդհանրապես փորձում եմ զերծ մնալ մարդկանց պիտակավորելուց, սակայն եթե Լևոն Տեր-Պետրոսյանի թողտվության պայմաններում, նրա ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցի հեղինակը իրեն թույլ է տալիս պիտակավորել այլ գործիչների, ստիպված դիմում եմ անցանկալի բառապաշարի:

Անուշիկ Աբգարյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *