Առաջարկում եմ ապրիլի 19-ին, ժամը 15:00-ին հավաքվենք Երևանում Ուկրաինայի դեսպանատան մոտ, ծաղիկներ դնենք և մոմավառություն անենք՝ հարգելով ուկրաինացի մեր գործընկերոջ հիշատակը

10924776_932552290096828_6111042882245057112_n
Ապրիլի 16-ին Ուկրաինայի մայրաքաղաք կիևում սպանվել է ուկրաինացի գրող, ընդդիմադիր լրագրող Օլես Բուզինան, սպանվել է հենց իր տան շքամուտքի մոտ: Բուզինան ընդդիմադիր էր Ուկրիանայում ժողովրդավարության անվան տակ գունավոր հեղափոխության միջոցով իշխանության հասած՝ Արևմուտքի դրածոներին, Պորոշենկոյի հանցավոր վարչակազմին, համարձակ հրապարակումներով հանդես էր գալիս ուկրաինացի ժողովրդի շահերից:
Եթե սպանվողը լիներ հակառուսական արևմտամետ որևէ գործիչ կամ լրագրող, ես համոզված եմ, որ հիմա արդեն միջազգային մակարդակի վայնասուն բարձրացրած կլինեին, այնինչ Բուզինայի դեպքում Ուկրաինայի «դեմոկրատ» իշխանությունները լռում են: Լռում են նաև մեր հասարակական սեկտորի այն ներկայացուցիչները, որոնք ցանկացած առիթով կշտապեն որևէ պիկետ կամ ակցիա անցկացնել Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց: Այնինչ սպանվել է մարդ, լրագրող, սպանվել է մեր գործընկերը ընդամենը իր կարծիքն ազատ արտահայտելու համար:
Եթե մենք խոսքի ազատությունը համարում ենք արժեք, ապա անկախ քաղաքական հայացքներից՝ պետք է մեր ձայնը բարձրացնենք ոչ ասենք լրագրողների նկատմամբ բռնություններին: Կարծիք արտահայտելու համար մարդ սպանելը աններելի է և անընդունելի:
Վաղը Երևանի ժամանակով ժամը 15:00-ին կիևում տեղի կունենա Օլես բուզինայի թաղումը: Ես առաջարկում եմ ընկերներիս, գործընկերներիս նույն ժամին հավաքվենք Երևանում Ուկրաինայի դեսպանատան մոտ, ծաղիկներ դնենք և մոմավառություն անենք՝ հարգելով ուկրաինացի մեր գործընկերոջ հիշատակը, սոլիդարություն հայտննելով Ուկրաինայի լրագրողներին և ուկրաինացի ժողովրդին և ևս մեկ անգամ ՈՉ ասելով ընդհանրապես լրագրողների դեմ բռնությանը:

Կարեն Վարդանյան, Facebook

https://www.facebook.com/events/518267584980238/
23aa18e87ef04624e48bcb3e1337f4c1

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *