Ստվերից վախեցած

timthumb

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը համընդհանուր քննարկման արժանացավ, և դա բնական է. նախագահն ամեն օր ծրագրային ելույթներ չի ունենում: Սակայն որոշ լրատվամիջոցներ ու վայ վերլուծաբաններ անգամ այդ ելույթի տողատակեր փորձեցին խցկել այնպիսիանհեթեթություններ, որոնք կարող էին անգամ եփած հավի ծիծաղը շարժել:

Եվ դա զարմանալի չէ, քանզի ոմանք ամեն օրթեմաներ են փնտրում և առիթ՝ Գագիկ Ծառուկյանի անունը այս կամ այն տեղ խցկելու և նրա անվան շուրջ հերթական անիմաստ սկանդալը հրահրելու համար: Թերևս զարմանալի չէ, որ Ծառուկյանի կշռի տեր մարդն անգամ քաղաքականությունից դուրս հոգեխանգարմունքի է հասցնում իր վերադարձի հեռանկարից սարսափող որոշ շրջանակների:

Այժմ էլ մամուլի միջոցով փորձ է արվում հրապարակ նետել այն թեզը՝ իբր Ծառուկյանի քաղաքական դերակատարումը եղել է Սերժ Սարգսյանի «դաբրոյով»: Այս կուտը նետվում է՝ ընդդիմադիր գործիչներին ակնարկելու համար, որ առանց Սերժ Սարգսյանի հետ ներքին պայմանավորվածության չփորձեն որևէ լուրջ քաղաքական գործընթաց ձեռնարկել:

Մինչդեռ այդ թեզը շրջանառելու համար դիմել այդպիսի կեղծիքի և աղավաղել ակնհայտ փաստերը՝ ուղղակի աներևակայելի է: Այն, որ Ծառուկյանին հաջողվել էր հայկական քաղաքական դաշտում նախադեպը չունեցող լայն կոնսոլիդացիա ապահովել՝ ուղղակի ակնհայտ էր: Ակնհայտ էր նաև, որ երբևէ որևէ գործչի գործողություններն իշխանություններին այդքան անհանգստություն չեն պատճառել, որքան Ծառուկյանի քաղաքական գործունեությունը: Անզեն աչքով իսկ նկատելի էր, որ վերջին երկու-երեք տարում Ծառուկյանը երկրի քաղաքական կյանքում դարձել էր օրակարգ թելադրող ֆիգուրը, ինչը չէր կարող անընդհատ լարվածության մեջ չպահել իշխանություններին:

Ավելին՝ ներքին քաղաքական պայմանավորվածությունների դեպքում երբեք չեն տրորվում այնպիսի սահմանագծեր, որոնք եղան հայտնի իրադարձությունների օրերին: Երբևէ տեսե՞լ եք, որ ներքին պայմանավորվածություններ ունեցող գործիչները հրապարակային ակնարկեն մյուսի բիզնեսներում ստուգումներ սկսելու մասին: Թռուցիկ հայացք իսկ նետելով ոչ վաղ անցյալի իրադարձություններին՝կարելի է հասկանալ առաջ քաշված թեզի ողջ սնանկությունը: Ինչպե՞ս կարելի է այդքան պրիմիտիվ լինել: Իսկ թե ինչու անգամ քաղաքականությունից հեռանալուց մեկ տարի անց Ծառուկյանի անգամ ստվերը շարունակում է մարդկանց անհանգստության մեջ պահել՝ հոգեբույժների և հոգեբանների մասնագիտական միջամտության խնդիր է:

Արամ Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *