Ականատեսի աչքերով

timthumbԻնչ ուզում եք՝ ասեք, բայց մեր լրատվական դաշտն արդեն վաղուց կարիք է զգում իսկական ինքնամաքրման: Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, բայց փաստը մնում է փաստ, որանգամ այս փորձություններով լի օրերին հայկական էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներ, փոխարենն արցախյան վերջին իրադարձությունները հնարավորինս անաչառ լուսաբանելու ու անգամ իրենց աշխատանքում որոշակի հայրենասիրական գիծ տանելու, զբաղված են չգիտես՝ ինչով. օգտվելով այն բանից, որ իրավիճակը սահմանին հետզհետե ավելի է կայունանում ու լայնամասշտաբ պատերազմի ստվերը կարծես նահանջում է, սրանք կրկին տարվել են մարդկանց վարկաբեկելու, չեղած բանը մարդկանց վզին փաթաթելու տխրահռչակ պրակտիկայով՝ փորձելով անգամ հիմա, երբ հասարակության ներքին միասնությունն ու համախմբումը ողջ հայ ժողովրդի համար առավել, քան երբևէ կենսական նշանակություն է ստացել, իբր բարձրացնել սեփական ռեյտինգն ու ապահովել առավելագույն դիտողականություն սեփական կայքի համար. համաձայնե՛ք՝ կատարյալ խայտառակություն:

Բանից պարզվում է՝ հիմա էլ որոշների «սուր աչքի» դիտակետում են հայտնվել հայ գեներալներից ոմանք, նրանք, որոնց ներդրած ավանդը հայկական զինված ուժերի կայացման գործում պարզապես անուրանալի է. ոմանք իրենց հրապարակումներում, մասնավորապես, սկսել են քննադատել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին՝ իբր քառօրյա պատերազմի ժամանակ դիրքերում չլինելու ու Ստեփանակերտից դուրս չգալու համար: Նույնիսկ կեղծ տեղեկություններ են տարածել, թե իբր մարդու մեքենան Ստեփանակերտի հյուրանոցներից մեկի տարածքում է եղել՝ թիկնազորի մեքենաների հետ միասին, ու նկատվել է, որ գեներալն իրականում ոչ մի դիրքեր էլ չի գնացել, այլ իր հանգիստն է վայելել արցախյան գողտրիկ բնության գրկում: Ես, որ անձամբ եմ այս օրերին գտնվել Արցախում ու քաջատեղյակ եմ, թե ինչ է այնտեղ իրականում կատարվում, կարող եմ անձամբ վկայել, որ Բաղմանյանի որևիցե մեքենա՝ առավել ևս թիկնազորի ավտոշարասյուների ուղեկցությամբ, Ստեփանակերտ քաղաքում, որպես այդպիսին, չի նկատվել և այն բոլոր ստահոդ բամբասանքները, թե Բաղմանյանն անհոգ շրջում է Ստեփանակերտի փողոցներով՝ փոխարենն առաջին գիծ մեկնելու, արգահատելի հերյուրանք են. մարդը, իր զինակից գեներալների հետ այնտեղ է, ուր ամենաշատն է զգացվում նրա կարիքը՝ դիրքերում:

Թե հատկապես ինչ՝ հեռուն գնացող նպատակներ կարող են հետապնդել նրանք, որոնք օրնիբուն զբաղված են Հայոց բանակն ու դրա հրամանատարներին քարկոծելով, թողնում ենք յուրաքանչյուրիդ դատին, բայց որ այս ամենը դուրս է մարդկային առողջ տրամաբանության սահմաններից, կարծում ենք՝ ակնհայտ է: Այս օրերին, կարծում ենք, յուրաքանչյուրի պարտքն է ոչ թե անհիմն կերպով զբաղվել այս կամ այն անհատի դատափետմամբ կամ խարազանմամբ՝ վարկաբեկելով վաստակաշատ գեներալներին ու նրանց կողմից ղեկավարվող բանակի բարի համբավն ու հիասթափություն առաջ բերելով հասարակության շրջանում, այլ որքան հնարավոր է նեցուկ կանգնել նրանց բոլորին, եթե ոչ նյութական առումով,ապա գոնե բարոյապես:

Արամ Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *