Կոտայքի մարզպետն արձագանքել է բժիշկ Արամ Աշոտի Սարգսյանի բաց նամակին

10882117_675347345928133_5173751775076568834_n

Ի պատասխան ՀՀ քաղաքացի բժիշկ Արամ Սարգսյանի և բնակիչների բաց նամակին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն արձագանքել է բժիշկ Արամ Աշոտի Սարգսյանի հեղինակած և մամուլում հրապարակված բաց նամակին: Կոտայքի մարզպետը հեռախոսազրույց է ունեցել Ա. Սարգսյանի հետ, քննարկել նամակում բարձրացված հարցը: Կ. Գուլոյանի կողմից մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը տրվել է հանձնարարական՝ դեպի Ձորաղբյուր համայնք տանող համապատասխան ճանապարհահատվածում ուսումնասիրություններ իրականացնելու և վերջինիս բարեկարգման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ: Որի կապակցությամբ Իմ և բնակիչների անունից շնորհակալություն եմ հայտնում կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին մեր խնդրանքին բայրացակամ, արագ և օպերատիվ արձագանքելու համար: Մարզպետի խոստման համաձայն արդեն ձեռնարկվում է Ձորաղբյուրի մոտ գտվող` գերեզման տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները:

Արամ Սարգսյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *