««Արարատցեմենտի» արտադրանքը տարածաշրջանում լավագույնն է, և քիչ չեն այդ բրենդի անվան տակ իրենց անորակ ապրանքն իրացնել ցանկացող անբարեխիղճ գործարարները». Իվետա Տոնոյան. Lurer.com (ֆոտո)

Capture

«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարի հրապարակումներից մեկում գրված էր, որ «Վրաստանում «Արարատցեմենտի» արտադրած 50 կիլոգրամանոց պարկը վաճառվում է 1880 դրամով…, իսկ Հայաստանում նույն քաշով, նույն փաթեթավորմամբ ցեմենտն արժե 3200 դրամ, «շատով առնելու» դեպքում՝ 3100 դրամ»:

Հոդվածի կապակցությամբ ԼՈՒՐԵՐ.com զրուցել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի հետ:

««Հայկական ժամանակ» օրաթերթում այսօր տեղ գտած հրապարակումն այն մասին, թե իբր «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքը Վրաստանում ավելի էժան է վաճառվում քան Հայաստանում, լիովին չի համապատասխանում իրականությանը: Նախ՝ դա «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքը չէ, այլ կեղծված արտադրանք է, քանի որ «Արարատցեմենտի» արտադրանքը տարածաշրջանում լավագույնն է, և քիչ չեն այդ բրենդի անվան տակ իրենց անորակ ապրանքն իրացնել ցանկացող անբարեխիղճ գործարարները: Այդ խնդրի հետ մենք բազմիցս ենք բախվել: Երկրորդ՝ «Արարատցեմենտ» գործարանն իր արտադրանքը վերջին անգամ 68 տոննա ծավալով Վրաստան է արտահանել նախորդ տարվա մայիս ամսին՝ մեկ տոննան 80 դոլար սակագնով, որը Հայաստանում ցեմենտի բացթողման արժեքն է՝ առանց ԱԱՀ-ի: 2015թ. մայիսից հետո մենք Վրաստան արտադրանք չենք արտահանել, այնպես որ անիմաստ է մութ սենյակում սև կատու որոնել և փորձել անհարկի շահարկել գործարանի և Գագիկ Ծառուկյանի անունը»,- մեկնաբանել է Իվետա Տոնոյանը:

ԼՈՒՐԵՐ.com-ին տրամադրվել են նաև Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակի մատնանշած փաստերը հավաստող լուսանկարներ:

«Արարատցեմենտ»-ի արտադրանքը

12498468_1076000052439178_1179121972_n

Կեղծված արտադրանք

12421414_1076000249105825_1617451956_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *