Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր ինձ ձայն չեն տվել

11401549_106020706403042_2590104427723527794_n
Ավարտվեցին Արտաշատի քաղաքապետի ընտրությունները և ես իմ շնորհակալության խոսքն են ուզում հղել բոլոր այն արտաշատցիներին, ովքեր չնայած այն հանգամանքին, որ ընտրությունները մրցակցային չէին և ես` իմ կամքից անկախ, չունեի մրցակից՝ այնուամենայնիվ, գնացին ընտրության և կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը: Շնորհակալ եմ վստահության համար և կանեմ ամեն բան ձեր ընտրությունն արդարացնելու և ձեզ հուսափաբ չանելու համար: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր չեն մասնակցել ընտրություններին կամ մասնակցելով ձայն չեն տվել ինձ, դուք ինձ ավելի եք պարտավորեցնում այնպես աշխատել, որ հաջորդ անգամ ունենամ նաև ձեր վստահությունը: Ես մրցակից չունեի, բայց իրականում իմ մրցակիցներն Արտաշատի առջև ծառացած խնդիրներն են և ես ընդունում եմ մարտահրավերն ու անցնում եմ իմ ծրագրերի ու նպատակների իրականացմանը: Գիտակցում եմ այն մեծ պատասխանատվությունը, որը իմ ուսերին է և պետք է նշեմ, որ երբ ծանոթացա ընտրությունների արդյունքներին, հասկացա, որ ուղղակի իրավունք չունեմ հուսախաբ անելու ձեզ՝ սիրելի՛ արտաշատցիներ…

Արգամ Աբրահամյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *