Բիբինի մոտ ճամպրուկային տրամադրություններ են

10610524_1473691602890701_110239526185788570_n

Արդեն տևական ժամանակ է, ինչ Եվգենի Բիբինի «անթերի» մենջմենթն ու «խնայողաբար» կատարված ծախսերը հայտնվել են հայ հասարակության ամենաթեժ քննարկումների կիզակետում:

Այսօր խորհրդարանում տեղի էին ունենում էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ լսումները:
Այս պատմության գլխավոր հերոս Բիբինը չի բարեհաճել գոնե ֆիզիկապես ներկա գտնվել լսումներին: Սա այն դեպքում, երբ վերջինիս օրենսդիր մարմնի կողմից անհատական հրավեր էր ուղղարկվել:

Նմանատիպ վերաբերմունքը նախ և առաջ արհամարական դրսևորում է մեր պետական մարմնի` խորհրդարանի, ինչպես նաև ամբողջ հանրության նկատմամբ: Արդարացված կլինի, եթե նման պահվածքի համար ՀԷՑ-ի սեփականատիրոջը վտարեն Հայաստանից:

Մյուս կողմից էլ, Բիբինը բավականին լավ գիտակցում է, որ ինքը հանրության կողմից չընդունված և հեղինակազրկված կերպար է, այդ իսկ պատճառով խուսափում է հանրային վայրերում ներկայանալուց: Հակառակ դեպքում` վերջինս ԱԺ-ի դիմաց լրագրողներին այս ու այն կողմ հրելու փոխարեն, մի փոքր կզրուցեր նրանց հետ կամ թեկուզ կարդարանար:

Հնարավոր է նաև` ռուս գործարարն արդեն ինքն իր համար որոշում է կայացրել հեռանալ երկրից և այժմ նրա մոտ ճամպրուկային տրամադրություններ են:

Արման Ղարիբյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *