Ժառանգությունը քողարկում է իր ֆիասկոն

10923250_1528068614119666_6969527148745337006_n
Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին մեկ թեկնածուի առաջադրման փաստին նշել է, որ «Հայաստանը աստիճանաբար վերադառնում է ֆեոդալական ժամաակահատված»:
ՏԻՄ ընտրություններին մեկ թեկնածուի առաջադրումն իսկապես մտածելու ու խորհելու բազմաթիվ հարցեր է առաջ բերում, սակայն ընտրությունների նախադեպը ցույց է տալիս, որ անկախությունից ի վեր, անկախ մարդու իրավունքների և ազատությունների իրական վիճակից, ընտրությունները միշտ էլ մրցակցություն ապահովում են: Եղել են նախագահական ընտրություններ, որոնց 12 թեկնածու է առաջադրվել:
Այլ բան է, որ ի հեճուկս համապետական ընտրությունների, ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերը առանձնապես կարևորություն չեն տալիս կամ լուրջ չեն մոտենում, ինչի արդյունքում շատ համայնքներում կամ ընտրություններին մասնակցում է մեկ թեկնածու կամ այնպիսի թեկնածուներ, որոնք լավագույն դեպքում են 1-2 կուսկացություն՝ հիմնականում ՀՀԿ (որոշակի ակտիվություն դրսևորում է ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը, սակայն նվազ):
Լավ է, որ Արմեն Մարտիրոսյանին որպես քաղաքական ուժի փոխնախագահ հետաքրքրում է սակավ մրցակցության հարցը, սակայն Մարիտիոսյանը ոչինչ չի ասում իր կուսակցության՝ ՏԻՄ ընտրությունների նկատմամբ անհետաքրքրություն դրսևորելու մասին:
Ինչո՞ւ Աբովյանի, Ալավերդու, Արտաշատի ընտրություններին ընդդիմադիր որևէ ուժ չի մասնակցում, ինչո՞ւ Ժառանգությունը հետաքրքրություն չի դրսևորում այդ ընտրությունների նկատմամբ:
Եվ քաղաքական, և բարոյական իմաստով Արմեն Մարտիրոսյանը իրավունք կունենար խոսել մրցակցության ապահովման մասին, եթե Ժառանգությունը թեկնածու առաջադրեր, իսկ նրա համար արհեստական խոչընդոտներ ստեղծվեին կամ ճնշումներ գործադրվեին: Նույնը վերաբերում է նրա ընդդիմադիր գործընկերներին:
Իսկ քանի ՏԻՄ ընտրություններին ընդդիմությունը մասնակցություն չի ապահովում, այն հայտարարությունները, որոնք հնչում են նույն այդ ընդդիմության շուրթերից բացառապես սեփական ֆիասկոն քողարկելու նպատակ են հետապնդում:

Արման Ղարիբյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *