ԼՏՊ-ն վերածվում է քաղաքական մուրացիկի

10610524_1473691602890701_110239526185788570_n
Փետրվարյան հայտնի իրադարձությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը հայտնվել է քաղաքական մուրացիկի կարգավիճակում: Ծեր աղվեսի գլխում որքան էլ փորձեր են արվում շարունակել փողշահավետ հարաբերությունները նորովի հանդես եկող ԲՀԿ-ի հետ, վերջինս չի զլանում հրապարակավ հիշեցնել նախկին պատեհապաշտ գործընկերոջը, որ ՀԱԿ-ի կարիքը չունի: ԼՏՊ-ի ստորաքարշ ռևերանսներից մեկը փորձ արվեց ներկայացնել դաշնակից Լյուդմիլա Սարգսյանի միջոցով, ով հայտարարեց, թե ընդդիմադիր դաշտի առանցքում այսօր մնացել են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն:

Ամեն կերպ ԲՀԿ-ի հետ մերձենալու և նրա՝ թեկուզև փոքրացած կերակրատաշտից օգտվելու հեռանկարը սրտում ՀԱԿ-ի Լևոն Զուրաբյանը փորձեց ազդել ԲՀԿ-ի՝ այսպես կոչված «խոպանչիների» օրենքի քվեարկության վրա, այդ օրենքին դեմ չքվեարկելը համարելով անբարոյականություն:
Նաիրա Զուրաբյանի ադեկվատ պատասխանը, սակայն, ԼՏՊ-ին ու նրա թիմակիցներին հիշեցրեց, թե ովքեր կարող են խոսել բարոյականությունից:
Իսկ որ ԼՏՊ-ի ու նրա մերձավոր շրջապատի բարոյականության մակարդակը, իրենց լեզվով ասած, «պլինդուզից» ցածր է, երևաց թե եռյակի փլուզման առաջին իսկ պահով, թե Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ ընդունված հռչակագրի շուրջ քաղաքական վավաշոտ ամբիցիաներով:

Ավելի վաղ դրսևորած բարոյական անկումների փաստերով էլ կարող է պատմաբանների մի ամբողջ հանձնաժողով զբաղվել:
Արդյունքում ԼՏՊ-ն հայտնվել է քաղաքական մուրացիկի սովորական կարգավիճակում, առանց կուշտ և ապահով տանիքի: նախկին ու ներկա գործընկերներն էլ հասկացել ու շարունակում են հասկանալ ԼՏՊ-ի «շինիչ» առաջարկների իրական իմաստն ու բովանդակությունը՝ նրան հակադարձելով նույնքան «շինիչ» վերաբերմունքով: Հայաստանի քաղաքական դաշտը վերադասավորվում է, և կարծեք թե այնտեղ ծեր աղվեսի համար տեղ չի նշմարվում:

Հ.Գ. Կյանքի ոսկե կանոններից մեկը հիշեցնում է. «Ուրիշի սխալները քննադատելուց առաջ ուշադրություն դարձրու սեփական սխալների վրա: Նա, ով ցեխ է շպրտում, չի կարող մաքուր ձեռքեր ունենալ»:

Արման Ղարիբյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *