Սատուրն մոլորակի բնակիչ Դարբինյանը

10923250_1528068614119666_6969527148745337006_n
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ հասարակության մոտեցումը թերևս բոլորին է պարզ, իսկ թե ինչպես է մտածում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը մեղմ ասած զարմացնում է:
Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, անդրադառնալով հոսանքի թանկացման թեմային ասել է. «Եթե խնդրի լուծման ճանապարհը դա է, ուրեմն պետք է այդ ճանապարհով գնալ»:
Այս խոսքերից կարելի է եզրակացնել` կամ Դարբինյանը իր բնականարանի համար առանձին ատոմակայան է կառուցել կամ էլ էլեկտրականությունը ստանում է Սատուռն մոլորակից:
Բոլորովին վերջերս էլ Դարբինյանը, քաղաքի բյուջեն լցնելու համար լրագրողների դեմն առնելու պահանջներ էր ներկայացրել:
Իրականում խնդիրը լրիվ այլ հարթության վրա է: Ակնհայտ է, որ քաղաքապետի դիրքերն այսօր խարխուլ վիճակում են, այսինքն Դարբինյանի նման պահվածքի պատճառը իշխանություններին հաճոյանալն է` աթոռից չզրկվելկու համար:
Դարբինյանի հեռանալու ժամանակը վաղուց վրա է հասել: Հուսանք, իշխանությունները խելամիտ կգտնվեն և նման «կարիկատուռաներին» կզրկեն այդքան սիրելի աթոռներից, քանի որ դարբինյանների ներկայության պայմաններում բարեփոխումները իրենց սպասված արդյունքը չեն տա:
Ամեն դեպքում Դարբինյանը չէ, որ որոշելու է հոսանքի սակագինը: Չմոռանանք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ վերջնական որոշումը չի հայտնել Էլեկտրաէներգիայի թանկացման հարցի հետ կապված և Ռոբերտ Նազարյանը պարտավոր է հարցին շուտափույթ լուծում տալ:

Արման Ղարիբյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *