Սանասարյանը վա բանկ է գնում

10923250_1528068614119666_6969527148745337006_n
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող ցույցի համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանն այսօր հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում էր. «Եթե իշխանությունները չիրականացնեն մեր 3 պահանջներից գոնե մեկը մինչև երկուշաբթի ժամը 21.00-ն, ապա մենք բարիկադներն ամեն օր մեկ քայլ առաջ կտանենք»:
Ակնհայտ է, որ Բաղրամյան պողոտայում օր օրի ակցիայի մասնակիցների թիվը նվազում է: Վիճակն արդեն կրիտիկական է, քանի որ օրվա որոշ ժամերին պողոտայի այդ հատվածը գրեթե ամբողջությամբ դատարկ է լինում:
Այս խնդիրը լուծելու համար կար երկու ճանապարհ.
1. Ինքնակամ լքել պողոտան, մինչև ՀԷՑ-ում անցկացվող աուդիտի արդյունքների ամփոփելը: Այս պարագայում հարկավոր էր հեղինակություն ունեցող մարդ, ով կհայտարարեր և ցուցարարները կբացեին պողոտան:
2. Գնալ այնպիսի քայլերի, որ ոտիկանությունն ինքը կցրեր ակցիան:
Հաշվի առնելով այն, որ չկա այնպիսի հեղինակավոր անձ, ով կկարողանա ժողովրդին առաջնորդել վերոգրյալ առաջին կետով` Սանասարյան Դավիթը գնում է վա բանկ. նրա առաջարկած տարբերակն առիթ է ստեղծում ոստիկանության համար ազատել Բաղրամյան պողոտան:

Արման Ղարիբյան Facecook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *