Տպավորություն է ստեղծվում, որ դպրոցի տնօրենն իր պաշտոնը խառնել է պրեզիդենտի պաշտոնի հետ

10525994_586299358136159_911366252711067826_n

Ես էլ 125 դպրոցի նախկին աշակերտ եմ, ու սրտացավով եմ նայում դպրոցիս ներկա վիճակին, ուր մտնելու իրավունքն անգամ այժմ չունեմ:

Վերջերս Ռուսաստանում Նատալիա Վոդյանովայի հիվանդ քրոջը մի սրճարանից դուրս էին հանել. դեպքի առթիվ սրճարանի տիրոջը 5 տարի դատել են, սրճարանն էլ՝ փակել: Չեմ հավատում, որ մեր երկրում, էն էլ դեպուտատի աղջկան, կդատեն (կամ էլ տնօրենի պաշտոնից կհանեն): Դե ճիշտ է, Վոդյանովայի քույրը իր մեջքին Վոդյանովա ուներ, բայց էս էրեխու մեջքին էլ մենք պիտի լինենք:

Չնայած, որ նայում ենք, մեղադրելու էլ չի տնօրեն Անտոնյան Լիլիթին: Ախր հարուստ դեպուտատի աղջիկ է,ախր քահանայի կին է ու դաստիարակված,հոգևոր սնունդ ստացած այնպես, որ չսիրի աղքատներին, հիվանդներին ու ընդհանրապես ժողովրդին:

Էս էրեխեն էլ իր սովորական դարձած զոհերից մեկնա՝ չի ուզում դպրոց ընդունի: Պատճառը ո՞րնա, որ իրա նման «առողջ» չի՞: Թե իրա ստանդարտներիցա, , որ ամեն նոր ընդունվող աշակերտ պիտի անթերի լինի: Ու երևի էտ ստանդարտների մեջա մտնում, որ ներառական երեխաների լավ կահավորված, առաջին հարկում գտնվող դասասենյակը փոխարինվել է երրորդ հարկում գտնվող փոքրիկ սենյակով, իսկ նախկին մեծ սենյակը տրվել է նոր փոխտնօրենին: Իր մյուս ստանդարտներից մեկն էլ էնա, որ ծնողները նախապես պիտի հերթագրվեն, նոր ինչ-որ հարցով դիմեն: Այսինքն, եթե մեկը շաատ հրատապ հարց ունի, պիտի հերթագրվի ու սպասի հեչի պես մի քանի օր: Տպավորություն է ստեղծվում, որ տնօրեն Լիլիթ Անտոնյանը իր պաշտոնը խառնել է պրեզիդենտի պաշտոնի հետ և հիմա ինքնահաստատման քայլեր է անում աշակերտների ու ծնողների առողջության, նյարդերի ու ապագայի հաշվին:

Արման Կոստանդյան Facebook

Կից տեսանյութը՝ Azatutyun.am-ի

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *