Արման Վարդանյանի շնորհավորանքը՝ Կանանց տոնի կապակցությամբ

timthumb

Սիրելի կանայք և աղջիկներ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ կանանց միջազգային տոնի և Հայաստանում կանանց միամսյակի մեկնարկի կապակցությամբ:

Մաղթանքներս առ ձեզ իրականում շատ են, քանի որ անսպառ են ձեր արժանիքները: Բայց նախևառաջ կուզեի բոլորիդ մաղթել սովորական կանացի երջանկություն և հուսալ, որ այսուհետ հայ կնոջ դեմքից անկեղծ ու գեղեցիկ ժպիտն անպակաս կլինի:

Մեր ազգը հազարամյակների պատմություն ունի, հազարամյակների ընթացքում կռվել ու պայքարել է իր գոյության համար, և հանգամանքների բերումով հայ կինը հաճախ եղել է նաև ռազմիկ մարտի դաշտում, տղամարդուն հավասար, տղամարդուց էլ առավել դիմակայել է բոլոր դժվարություններին: Այսօր մենք նորից ունենք պետություն, որի քաղաքական ու հասարակական կյանքում տարեցտարի աճում են կանանց ներգրավվածության ցուցանիշները և հուսով եմ՝ ավելի կաճեն, ինչից կշահենք բոլորս, քանի որ հայ կանայք բացի նրանից, որ ամենագեղեցիկն են, նաև իմաստուն են:

Սիրելի կանայք, թեև մեկնարկել է ձեր միամսյակը, սակայն ես ցանկանում եմ, որ տարվա բոլոր օրերը ձեր համար տոն լինեն, տղամարդիկ էլ մշտապես հնարավորություն ունենան ապացուցելու ձեզ իրենց նվիրվածությունը, սերն ու երախտագիտությունը:

Չեմ մաղթում լինել գեղեցիկ, որովհետև հայ կանայք ամենագեղեցիկն են: Երջանիկ եղեք և հաջողակ:

International Media Holding-ի նախագահ
Արման Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *