Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ (լուսանկարներ)

13055490_10153635372303014_8632120137917033600_nՖրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը քաղաքական հարցերով իր խորհրդական Արթուր Խանջյանի ուղեկցությամբ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։
Հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահը Սրբազանին դիմավորել է ըստ արժանվույն, Ելիսեյան պալատի շքամուտքի մոտ՝բարձրաստիճան հյուրերին հարիր պաշտոնական արարողակարգով ՝ դրանով հաստատելով այն հարգանքը,որ նա տածում է հայ քրիստոնյա Եկեղեցու նկատմամբ։
Ստորև Ֆրանսիայի հայոց թեմի մամլո հաղորդագրությունը՝

Ապրիլի 29-ին, ի պատասխան իր խնդրանքի, Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը՝ ուղեկցությամբ թեմի քաղաքական հարցերով խորհրդական Արթուր Խանջյանի, Ելիսեյան պալատում պաշտոնական ընդունելության է արժանացել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից։
Մեկ ժամից ավելի տևած զրույցի ընթացքում Սրբազան Հայրը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար, ապա ներկայացրել Ֆրանսիայի հայոց թեմի վիճակը և առաջնորդի դերը մասնավորապես Արևմտյան Եվրոպայում՝ տեղեկացնելով նաև 2014 թ․ դեկտեմբերից ստանձնած առաջնորդական պաշտոնում իրականացրած գործունեության, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մասին։
Բացի այդ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը իր հավատացյալների մտահոգությունները փոխանցեց նախագահ Ֆրանսուա Օլանդին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած պատերազմի առնչությամբ։
Առաջնորդը խնդրանք ներկայացրեց նախագահին, իր հնարավորությունների սահմաններում, իբրև Մինսկի խմբի նախագահող երկրի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրի նախագահ պնդի, որպեսզի Ադրբեջանի կողմից պահպանվի հրադադարի ռեժիմը և հարկադրի այդ երկրին ճանաչելու Ղարաբաղում հայերի՝ իրենց նախնյաց հողի վրա ապրելու իրավունքը։

Արմանդ Ավագյան Facebook

13077047_10153635303103014_485442051485259465_n

13077047_10153635303103014_485442051485259465_n

13096002_10153635372298014_8456659576387565914_n

13087238_10153635299663014_3610119092958747169_o

13091899_10153635299773014_2924892932168990689_n

13118963_10153635298668014_874067284782024671_n

13103540_10153635298338014_406074945075852089_n

13119000_10153635307718014_6022834029784352840_n

13055490_10153635372303014_8632120137917033600_n

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *