Լավ մտածեք ու մի մտեք այն քաղաքական տարածք, որտեղ շատ խոցելի եք

12189857_1709526642603814_1409308380739715063_n

Նախա-Հիմնա-խորհրդարանը իր նոր Հայաստան անվանմամբ ճակատով ու իր այլ ճակատներով նորից սկսել են հակադաշնակցականությամբ տառապել: Թույն շրջանառելով` սեփական ձախողումները պարտակելու համար, ամենաանհաջող ընտրված միջոցն է ու պետք չի ֆոն ստեղծել, թե իբր արմատական ընդիմադիրներով ցավում եք ժողովրդի համար ու պետք չի ֆոն ստեղծել, թե հալածված եք ու դրանով արժանանալ Հայ ժողովրդի խղճահարությանը, ու պետք չի հայհոյել ձեզ չմիացողներին, թե իբր ձեզ չեն միանում միայն հակառակ բևեռի մարդիկ: Նախ հստակեցրեք ձեր բևեռը քննարկեք ու քննադատեք ինքներդ ձեզ, գնահատեք ձեր արածը, նոր թող հերթը հասնի ՀՅ Դաշնակցությանը: Դաշնակցությունը տոնածառի կռիվ չի տալիս, որ մեկը ըմբոստանա ու իր խելքին մի իշխանության ներկայացուցիչ ճարի կռիվ տա, հետն էլ ասի գաղափարական: Ձեզ եմ դիմում հակադաշնակցականներ, մանավանդ կանայք, ի՞նչն է ձեզ այդքան ուրախացնում երբ սեփական պատերը մխտռում եք հայհոյախառը ցինիկ ու թրուցիկ անբովանդակ խոսքերով, դա վայել չէ: Հիմա, որ ձեր ոճով ու նման հարցնենք թե ինչու՞ էիք ուզում ցեղասպանության 100-րդ տարելիցը ապականեիք, միանգամից կսկսեք կամ արդարանալ կամ հայհոյել, կամ մեղադրել: Որ ձեզ հարցնենք թե ինչու՞ եք անիրական խոստումներ տալիս թե նոր տարին կդիմավորենք առանց ռեժիմին, միանգամից կսկսեք արդարանալ, կամ մեղադրել կամ էլ երևի կասեք, որ նոր տարի նկատի եք ունեցել նավասարդը: Հիմա որ ձեզ հարցնենք ինչու՞ էիք 2015 թվականի մարտի 20-ից հետո ասում, թե ժողովուրդ հենց վաղվանից վարկերը մի մուծեք, բայց դուք նախատեսել էիք պրոցես սկսել ապրիլի 24-ին, ի՞նչ է ձեր համար սեփական ժողովուրդը իր միս ու արյունով պետք է պատնեշ դառնա՞ր: Թե հլը ձեր ասածները կանեք քանի, որ ցեղասպանության 100-րդ տարելիցը վերջանում է 2016 ապրիլի 24-ին:
Ծրագրված հուսալքության մեղավորները ոչ միայն իշխանություններն են: Հույսը ամենաուժեղ զենքն է, իսկ դրանից զրկել Հայ ժողովրդին անթույլատրելի է: Լավ մտածեք ու մի մտեք այն քաղաքական տարածք, որտեղ շատ խոցելի եք: Հեռու խաղացեք Դաշնակցությունից:

Արմեն Գրիգորյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *