Դեկտեմբերի 6-ը և դրանից հետո

12189857_1709526642603814_1409308380739715063_n

Պրոցեսները որում գտնվում են քաղաքական ուժերը կարծես ինդիկատոր լինեն, բոլորը գնում են ինչ որ նպատակի հետևից, իսկ նպատակները տարբեր են: Կա ԱՅՈ-ի և ՈՉ-ի կողմակիցներ, բայց ոչ բոլոր դեպքերում է կողմերի նպատակները քաղաքականապես արդարացված:
.
ՈՉ ասել է, թե դեմ լինել սահմանադրական փոփոխություններին, կնշանակի կողմ լինել այս գործող համակարգին: Իսկ համակարգը հետևյալն է, կա կառավարման հիերարխիկ բուրգ, որոնք տարբեր ժամանակներում տարբեր այլասերումներ են ապրել ու տարբեր դրսևորումներ տվել: Կառավարման իբր թե կիսանախագահական համակարգը ամբողջությամբ իրացվում է 100 տոկոս նախագահական մոդելին համապատասխան: Չկան պատասխանատուներ, չկան պարտականություններ կրողներ, քանի որ մեծ հաշվով ու՞մ առաջ պետք է պատասխան տալ: Կառավարությունը պետք է պատասխանի ԱԺ-ին, ԱԺ-ն ժողովրդին, դատական համակարգն էլ իրեն ստեղծող շեֆին, կախված մնալ ստեղծողի ցանկություններից և այդ ամենը նախագահի ինստիտուտի բարձր հովանու ներքո: Սա այն է ինչ կա այսօր, ի դեպ ձևավորված գործող սահմանադրության պայմաններում: Իսկ գործող սահմանադրությունը ապահովում է մեծամասնության վերարտադրությունը իր մեծամասնական համակարգով:
.
ԱՅՈ ասել է, թե կողմ լինել սահմանադրական փոփոխություններին, կնշանակի դեմ լինել այս գործող արատավոր համակարգին: ԱՅՈ-ն կապահովի խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների դերի բարձրացումը: Տարեկան գոնե երկու անգամ կառավարության հաշվետվություն հրապարակային քննարկում, անվստահություն հայտնելու իրավունքի ապահովում, վերպետական կառույցի անդամակցության հանրաքվեի անցկացում: ԱՅՈ ասել կնշանակի ստեղծել նոր դատական համակարգ, որին ստողծողը լուծարել չի կարող, ինչը կնշանակի դատական համակարգի անկախության ապահովում: ԱՅՈ ասել կնշանակի ԱԺ-ն ձևավորել 100 տոկոս համամասնական ընտրակարգով և երկրիը միջազգային ատյաններում իր սուվերենությունը բարձրացնելով, քայլ-քայլ կշարժվի դեպի, քաղաքացիական գիտակցության ողնաշարի ձևավորում: Եվ այս ամենը ժողովրդի բարձր հովանու ներքո:
.
Կա երկու ճանապարհ, կամ ԱՅՈ ենք ասում ու սկսում փոխել մեր կյանքի ընթացքը դեպի լավը, կամ ՈՉ-ենք ասում ու 2018 թվականի ընտրում ենք նոր գերլիազորված նախագահ, որը ամպայման կնախագահի երկու անգամ անընդմեջ, ինչն էլ կանի 10 տարի, և ԱՅՈ-ի պրոցես կսկսենք իրականացնել 10 տարի հետո, ինչն էլ խիստ կասկածելի է կստացվի թե, ոչ:
.
Կոչ եմ անում ԱՅՈ ասել այսօր, և դեկտեմբերի 6-ից հետո ակտիվ սկսել փոփոխությունների շարքը: Կյանքը արագ է ընթանում, պետք է չուշանալ:

Արմեն Գրիգորյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *