Ընթացքը մինչ այս պահը

11899850_1692150407674771_4355960928644163576_n

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ արդեն ձևավորվել են ԱՅՈ-ի և ՈՉ-ի շտաբերը:
ՈՉ-ի շտաբ ձևավորեց ՀԱԿԿ-ը և շտաբի պետ նշանակեց Լևոն Զուրաբյանին: Այս մարդը անընդհատ հայտարարում էր, որ իրենք և մասնավորապես ՀԱԿԿ-ը չի մասնակցի բովանդակային քննարկումներին, այսինքն չի անի ոչ մի առաջարկ, չի գնահատի որևէ հոդված, այլ միայն կցուցաբերի մի մոտեցում, որ այս սահմանադրությունը ապահովում է իշխանության վերարտադրությունը, չնայած այդպես էլ չնշվեց թե, որ հոդվածով է դա հնարավոր: Հետո շատ կարճ ժամանակ անց ՀԱԿԿ-ի իր Լևոն Զուրաբյանով մասնակցեց համարյա թե բոլոր ՈՉ-ի նախաձեռնություններին, արտահայտեց կարծիք և հիմա ձևավորեց շտաբ, որպեսզի ուղղակի մասնակցի հանրաքվեի կազմակերպման և դրան նախորդող պրոցեսներին: Նրանք նաև չզլացան Վենետիկի հանձնաժողովին կաշառակեր անվանել, մատնացույց անելով իրենց չունեցած կամ գոյություն չունեցող ապացույցներին:
.
ԱՅՈ-ի շտաբ ձևավորեց ՀՀԿ-ն, որի շտաբի պետ նշանակվեց, արդեն ավանդական ու փորձառու ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Չնայած այս անգամ նա չհրաժարվեց վարչապետի պաշտոնից, այն փոխելով շտաբի պետի պաշտոնի հետ, ինչպես եղավ նախորդ անգամ: Հովիկ Աբրահամյանը ՀՀ նախագահական ընտրություններին նույնպես ՀՀԿ շտաբի պետ էր և ոչ մի անգամ աչքի չընկավ իր ակտիվությամբ: Նույնիսկ Արտաշատում ՀՀԿ թեկնածուի և Հովիկ Աբրահամյանի ծննդավայրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, նա ոչ թե ակտիվ գործում էր, այլ ուղղակի հետևում էր քարոզարշավի ընթացքին:
Այս երկու դեպքում էլ ոչ թե լավ կամ վատ բան պետք է սպասել, այլ սպասելիք առհասարակ չկա:
ԱՅՈ-ի առանձին շտաբի ձևավորման մասին է հայտարարել նաև ՀՅԴ-ն, չնայած շտաբի ձևավորման հայտարարությանը ՀՅԴ-ն արդեն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով ի պաշտպանություն սեփական սկզբունքային տեսակետներին, որոնցից է նաև նոր սահմանադրությունը, որով ՀՀ-ն կդառնա խորհրդարանական երկիր և ԱԺ-ն կձևավորվի բացառապես համամասնական ընտրակարգով: Այս կարևորագույն երկու կետերը եղել են նաև ՀՅԴ 7 կետերի մեջ:
.
ԱՅՈ ասենք փոփոխություններին, ասենք համոզումով, ըմբռնումով և հասկանալով դրա էությունն ու բովանդակությունը ու սկսենք վերջ տալ բոլոր կրավորական վերաբերմունքներին:

Արմեն Գրիգորյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

1 Պատասխան

  1. Ես մնում եմ այն համոզմունքին,որ մեր ժողովուրդը ի վերջո պետքե դուրս գա այս հարմարվողական մտածելակերպի կապանքներից և իրոք դառնա մեր Հայաստանի լիիրավ տերը։Հերիք է հարգելիներս ժամանակն է բոլորին ցույց տալու թե իրականում ով է մեր երկրի տերը, միայն այս դեպքում կարող ենք լավ ապագա կերտել,միայն այս դեպքում ցանկացած իշխանություն կհասկանա որ պետք չէ ժողովրդին արհամարական վերաբերվել։

Պատասխանել Աղասի -ին Չեղարկել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *