Սրտացավություն թե՞ դրա իմիտացիա…

11899850_1692150407674771_4355960928644163576_n

Բանավեճերը շարունակվում են, եթե դա կարելի է բանավեճ համարել: Իրականում բոլոր բանավեճերը ձախողվում են, քանի, որ ընդհանուր առմամբ համատեղ կարծիք չի ձևավորվում:
.
ՈՉ-ի կոմնակիցներից շատերը բերում են մի փաստարկ, որ այս փոփոխությունները նախաձեռնող քաղաքական ուժին չեն վստահում, որ օրվա իշխանություններին հեռացնելուց հետո իրենք կձեռնարկեն նոր սահմանադրություն, որը միտված կլինի ձևավորել Խորհրդարանական Հայաստան: Լավ, թող չվստահեն, հարցը դա չի, հարցը այն է, որ այդ չվստահելու ուժը ավելի՞ն է, քան սեփական սկզբունքների առաջ մղու՞մը: Դեռ դեկտեմբերի 6-ը չեկած ՈՉ-ի շատ կողմնակիցներ արդեն հայտարարում են, որ հանրաքվեն ամպայման կկատարվի կեղծիքների միջոցով: Պետք է այդ պայծառատես կանատեսողներին և մասնավորապես ԱԺ-ում խմբակցություն ունեցողներին, ուղղակի հարց ուղղել, իսկ դուք ի՞նչ եք անում որպեսզի ձեր մատնանշած կեղծիքները չկատարվեն, իսկ չե՞ք մտածում, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեր տեղերը ՀՀԿ-ին տալը արդեն կնշանակի, որ դուք նպաստում եք որևէ տեղամասում կատարվելիք խախտումներին, որպեսզի 2017 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցելու քարոզարշավի համար նյութ ունենաք ասելու: Հարցը շատ կոնկրետ լուծում ունի, կամ ձեր ՏԸՀ-ի տեղերում նշանակում եք ձեր կուսակիցներին կամ համակիրներին, կամ եթե չունեք այդքան մարդ մի խոսքեք ամբողջ հասարակության անունից և ֆոն ստեղծեք թե իբր ժողովուրդը դեմ է սահմանադրական փոփոխություններին և չկա հասարակական պահանջ:
.
ԱՅՈ-ի կողմնակիցներ այսօր ունեն երկու հարց, որոնք պետք է հրատապ լուծում ստանան, մեկը, որ մեր ժողովրդին պետք է կազմակերպված տեղեկացնել ու ներկայացնել թե իսկապես ինչին պետք է ԱՅՈ ասել, և մյուս կարևոր հարցը որպեսզի հանրաքվեն անցնի բացառապես օրինականության անխախտ կերպով:
.
Հայաստանին պետք են համակարգային փոփոխություններ, ստեղծել պայմաններ, որպեսզի Հայաստանում ապրող մարդը իրեն զգա ոչ թե միայն բնակիչ կամ ընտրող, այլ քաղաքացի: Իսկ դրան հասնելը աշխատանք է, որը պետք է կատարել համաձայն օրակարգի:

Արմեն Գրիգորյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *