Պրոցեսներ Խորհրդարանական Հայաստանին ընդառաջ

11899850_1692150407674771_4355960928644163576_n

Սահմանադրական փոփոխությունների քննարկումները շարունակվում են, արդեն մի քանի օր է ինչ մամուլի ասուլիսների են հրավիրվում և՛ ԱՅՈ-ի, և՛ ՈՉ-ի կողմնակիցների:
Հանրաքվեին ընդառաջ պրոցեսները ընթանում են նորմալ, չկա ոչ մի ուժ, որը չունի իր խոսքն ասելու հնարավորություն, այս հարցում բողոքներ համարյա չկան:
Բայց դրա փոխարեն կա այլ մոտիվ.
Քաղաքական պրոցեսների լուսանցքին մոտ և դուրս մղման ճանապարհը բռնածները հանկարծ սկսեցին ակամայից հայտնել իրենց բուն նպատակի մասին, նրանք հասկացել են, որ ժողովուրդը զզվել ու հիասթափվել է այս գործող համակարգից, որին ծնեց, ծաղկեցրեց և դինամիկ զարգացում ապրեցրեց ՀՀՇ-ն, իսկ շարունակականությունն ապահովեցին այսօրվա իշխանությունները, կյանքի գահավիժման ընթացքը նմանեցնելով սարից իջնող ձնագնդի:
ՈՉ ասողների այս հատվածը փորձ է անում ամեն գնով մնալ դաշտում, որպեսզի ավելի հեշտ լինի 2017 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցել:
Ժառանգությունը այսօր զարմանալիորեն ՈՉ է ասում խորհրդարանական համակարգ ստեղծող սահմանադրությանը, իսկ 24.03.2012 թվականին կողմ էր դրան, որն էլ հստակ գրված է «Ժառանգության Ուխտ» կոչված փաստաթղթում:
Հիմնադիր խորհրդարանը իսկզբանե ծրագրել է իր պատկերացրած խորհրդարանական Հայաստանը, նրանք հենց դրա համար էին, ըստ իրենց, ստեղծել ալտերնատիվ ներկայացուցչական մարմին: Համենայն դեպս Հիմնադիրի հռչակագրում չկա նախագահ բառը: Հենց անվան մեջ «խորհրդարան» բառը չէին օգտագործի իր նախա և հիմնադիր լրացումներով, բայց հիմա ՈՉ է ասում և նորից վերջնագրերով ու կոնկրետ օրեր նշելով է ներկայանում:
Կապրենք կտեսնենք…

Արմեն Գրիգորյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *