ԱՅՈ չասել կնշանակի թողել ամեն բան նույնը և հետո ունենալ ավելի շատ նվնվալու հնարավորություն

12189857_1709526642603814_1409308380739715063_n

Արդեն տևական ժամանակ է, ինչ թերթերը, էլեկտրոնային մամուլը, հեռուստատեսությունն ու համացանցը ակտիվ զբաղված են նոր սահմանադրության ներկայացմամբ: Մի մասը փորձում է բացատրել թե ինչի համար է պետք այս փոփոխությունները, իսկ մյուս մասը բնականաբար փորձում է հակառակը համոզել: Լինում են դեպքեր, որ մատնանշվում են կոնկրետ հոդվածներ, նույնիսկ ավելին ԱՅՈ-ի և ՈՉ-ի շատ կողմնակիցներ մատնանշում են հենց նույն հոդվածները:
Թե ով ինչպես է մեկնաբանում օրինակ ԱԺ-ի ձևավորման 100 տոկոս համամասնական ընտրակարգը կամ խորհրդարանական կառավարման համակարգի հոդվածները այլ քննարկման թեմա է, բայց այսօր մի բան հաստատ է, որ Հայ ժողովուրդը այսօր ավելի լավ է ինֆորմացված առաջարկվող սահմանադրական փոփոխություններից քան թե գործող սահմանադրությունից:
Ունենք երկու ճանապարհ, կամ ՈՉ-ենք ասում ու այս արատավոր համակարգը շարունակում ենք, որը մեզ ամպայման կտանի վերջնական գահավիժման, կամ ԱՅՈ-ենք ասում ու փոխում մեր երկրի ընթացքն ու կառավարման մոդելը:
Պետք է դեկտեմբերի 6-ին ԱՅՈ ասել, քանի որ ԱՅՈ-ն է բերելու նոր որակի աշխատանքային ճակատ և պետք է աշխատել որպեսզի դուրս գանք զարգացման ուղի:
ԱՅՈ չասել կնշանակի թողել ամեն բան նույնը և հետո ունենալ ավելի շատ նվնվալու հնարավորություն:
ԱՅՈ չասել կնշանակի զրկել ընդիմությանը աշխատել քաղաքական համակարգում որպես ընդիմություն, որը կտա հնարավորություն ժողովրդին գնահատել ընդիմության աշխատանքը և ինչու չէ մի օր էլ ընդիմության և իշխանության տեղերը փոխելու իրական պատճառաբանված հնարավորություն:
Առաջ դեպի Խորհրդարանական Հայաստան:

Արմեն Գրիգորյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *