Եթե Լիսկա երևույթը արմատախիլ չարվի, ապա վաղ թե ուշ կծնվեն նոր լիսկաներ

551377_391909154276188_1966966461_n
Լիսկայի ու իր որդյակի գործունեության ամեն օրը ապտակ է մեր ազգին ու մեր պետությանը, քանի որ ամեն օր հիշեցնում է մեր այսօօրվա իրականության արատավորության մասին։ Արդյունքում տուժում են մարդիկ, իսկ վերջում տուժելու են հենց Լիսակն ու իր մտերիմները, որովհետև այն ատելությունը, որը կուտակվել է նրանց հանդեպ անպայմանորեն բերելու է կամ լինչի դատաստանի, եթե նա մի օր այլևս պետք չլինի իշխանություններին, կամ էլ Լիսկան ու իր զավակը զոհ կգնան իր նման քրեական տարրի, կամ էլ հուսահատ մարդու գնդակին, ով ճարահատյալ կդիմի անհատական տեռռորի։
Սա իրոք մտահոգիչ է։ Մտահոգիչ է ոչ թե նրա համար, որ Լիսկային կարող են սատկացնել, այլ նրա համար, որ եթե Լիսկա երևույթը եթե արմատախիլ չարվի ու դա չարվի պետության կողմից, ապա վաղ թե ուշ կծնվեն նոր լիսկաներ, որոնք ուրիշ անուն կունենան, մի քիչ տարբեր կլինեն իրենց գործունեությունում, բայց բովանդակությունը նույնը կլինի, քանի որ պետությունը Սյունիքում ամեն ինչ կարծես անում է, որպեսզի մաքսիմալ հստակ հասցնի հետևյալ մեսսիջը. «Քանի դեռ մեզ հավատարիմ եք՝ օրենքի առջև անձեռնմխելի եք թե դուք, թե ձեր լկտի լածիրակները»։

Արմեն Հովսեփյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *