6.93 անգամ ղալլաթ եք արել, եթե հավատացել եք, որ Ձեր կերած փողերը մենք պետք է փակենք

551377_391909154276188_1966966461_n
Երբ Ռոբերտ Նազարյանը Սաթիկ Սեյրանյանի մոտ անմեղության դրոշմը դեմքին հայտնում էր, որ իրենք անձնուրաց կերպով 0 են հաշվել ՀԷՑ-ի վնասների մեծ մասը, բայց հոսանքը պետք է թանկանա, որովհետև էներգետիկ համակարգն է 37 միլիարդի վնաս կուտակել, հավանաբար նա հույս ուներ, որ մարդիկ կհավատան, որ այդ չարաբաստիկ ԷԹներգետիկ համակարգը ավելի մաքուր ու ավելի ազգանվեր է, քան ՀԷՑ-ը ու էդ 37 միլիարդը ացառապես սակավաջրության ու այլ օբյեկտիվ հանգամանքների երեսից է գոյացել։
Բնականաբար, իմանալով մերոնց, միայն միամիտները կարող էին նման եզրահանգման գալ, ու արդեն մի քանի օր հետո սկսեցին նոր հանգամանքներ ջրի երես գալ, որոնցից ակնհայտ է դառնում, որ Բիբինի կողքը հրապարակում պետք է կախել նաև մեր հայրենասեր էներգետիկ համակարգի ու կառավարության մի շարք ներկայացուցիչների։
Դուք օրինակ գիտեի՞ք, որ «Որոտանի կասկադի» գործունեությունից ստացված գումարներով ֆինանսավորվել է «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն ու ոչ ավել-ոչ պակաս՝ 1.5 միլիարդ դրամով։ Որքանով ինձ թույլ են տալիս իմ աշխարհագրական գիտելիքները, տարատեսակ ՓԲԸ-ներին ֆինանսավորելը չի մտնում սակավաջրությունից առաջացող խնդիրների ցանկի մեջ, մինչդեռ այս մեկուկես միլարդը վստահաբար մտնում է ընդհանուր 37 միլիարդի մեջ։
Հիմա հարց է առաջանում, քանի նման «սակավաջրության խնդիրներ» կպարզվեն առաջիկայում ու 37 միլիարդից այնուամենայնիվ քանի միլիարդն է ՀԷՂ-ավարի ապաշքյարա քամուն տրվել, իսկ քանի միլիարդն է օբյեկտիվ պատճառներով գոյացել։ Այ երբ այս հարցերին սպառիչ ու ազնիվ պատասխան տրվի, նոր հնարավոր կլինի քննարկել թանկացնել-չթանակցնելու հարցը, իսկ մինչ դա՝ 6.93 անգամ ղալլաթ եք արել, եթե հավատացել եք, որ Ձեր կերած փողերը մենք պետք է փակենք։

Արմեն Հովսեփյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *