Ներքաղաքական լուր, որն անեկդոտ է հիշեցնում

1476068_391916604275443_1774263046_n

Բա չիմացաք՝ Սաքունցը «գործ ա տվել» Շմայսի վրա ու դիմել ա ՀՔԾ՝ վերջինիս կողմից հնչեցված բռնաբարության սպառնալիքներով զբաղվելու դիմումով։ Արդյունքում, Շմայսին կանչելու են ՀՔԾ՝ պարզաբանումներ տալու այդ հայտարարության առնչությամբ։ Ով չգիտի, կամ էլ մոռացել է, հիշեցվնեմ, որ Շմայսը տեսախցիկի առջև հայտարարել էր, որ ՊՆ Սեյրան Օհանյանի հասցեին վատ բաներ ասողներին պատրաստ է անձամբ գլխատել ու եթե իր ձեռքն ընկնեն՝ բռնաբարվելու են։

Հիմա բացատրեմ, թե ինչում է այս իրավիճակի անեկդոտիկությունը և ինչպես է այս պատմությունը միանգամից երեք արատավոր կետ մերկացնում՝ մեր իրականությանը վերաբերվող։

1. Նախ, աբսուրդ է, երբ երկրիդ պատգամավորը տեսախցիկի առջև նման ապուշություններ է դուրս տալիս, բայց մեր իրականությունն այնպես է աղավաղվել, որ շատ մարդիկ Շմայսից այլ բան չեն էլ սպասում ու կզարմանային, եթե ինչ որ նմանատիպ բան չասեր։ Սա ի ցույց է դնում, թե որքան էլ իջել մեր քաղաքական կուլտուրայի ու գործիչների մակարդակը։՚

2. Իրավապաշտպան կոչվածը (չնայած Սաքունցը մենակ վերնագրով է այդպիսին, ինքը գործակալ-գրանտակեր է) էլ բանուգործ չունի, ընկած «դանոսներ» է գրում ակնհայտորեն անմեղսունակ մեկի վրա։ Ոչ ոք իհարկե Շմայսին չի արդարացնում, բայց սևեռվել նրա մտքի ամեն գոհարի վրա, այն էլ իրավապաշտպնական մակարդակով՝ անհեթհեթություն է։

3. Լավ, ՀՔԾ դիմել են, Շմայսն էլ իրոք այդպիսի բան ասել է ու անկախ իր մտադրություններից ու կռուտիտներից, դա բռնության բացահայտ կոչ է ու սպառնալիք, ինչը քրեորեն պատժելի է։ Սակայն կարծում եմ և նույնիսկ վստահ եմ, որ Շմայսը ոչ մի պատասխանատվության էլ չի ենթարկվի, որովհետև մեզ մոտ օրենքը միշտ էլ ընտրոքղաբար է գործում, իսկ արդարադատության համակարգն ամեն ինչ է, բացի արդարադատություն ապահովող ինստիտուտից։

Ասել ռուս՝ սա կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այսքան տխուր։

Արմեն Հովսեփյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *