Շանթի պարագայում գործ ունենք իրավիճակի հետ, երբ մարդը արդարացի պատիժ է կրում՝ հանրային վտանգավոր վարքի համար

1470202_391908124276291_363557597_n

Արթուր Մեսչյանը հանճարեղ երաժիշտ է և ոչ պակաս շնորհաշատ ճարտարապետ, բայց Շանթ Հարությունյանին այդքան ջերմորեն վերաբերվելը նրա կողմից ինձ համար անհասկանալի է։ Անհասկանալի է նաև Շանթին համաներումով ազատ արձակելու նրա խնդրանքը Սերժ Սարգսյանին։

Ես ամենևին կողմ չեմ ռեպրեսսիաներին և առավել ևս քաղաքական հետապնդումներին, բայց կոնկրետ Շանթի պարագայում գործ ունենք իրավիճակի հետ, երբ մարդը արդարացի պատիժ է կրում՝ հանրային վտանգավոր վարքի համար, ընդ որում, նա ոչ մի անգամ չի էլ փորձել ձևացնել, որ զղջում է իր արարքի համար։ Այդ դեպքում, հանուն ինչի՞ պետք է նրան ժամանակից շուտ ազատեն։

Շանթ Հարությունյանը ծայրահեղական տարր է մեր հասարակությունում ու ըստ ամենայնի, ազատ արձակվելուց քիչ հետո նա հերթական աճպարարությունն է ձեռնարկելու ու հարց է, այս անգամ տուժողները ավելի շատ կլինե՞ն, թե՞ ավելի քիչ։ Ակնհայտ է, որ Շանթի գործելաոճը գնալով ավելի ծայրահեղանալու է ու եթե Շանթը թքած ունի իր ճակատագրի վրա, ապա մտահոգություններ են առաջանում այն մարդկանց համար, ովքեր նրա կողքին են լինելու։

Այսքանով հանդերձ, ինչո՞ւ է Մեսչյանը խառնվում մի պատմության մեջ, որի հետ մինչև այդ կապ չուներ ու հանդես գալիս կոչով, որը բավարարվելու դեպքում հղի է նորանոր խնդիրներով։

Արմեն Հովսեփյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *