Շմայսերի, գեներալների, թոխմախների ու այլ մականանունավոր երևույթների ամեն նման հայտարարություն էլ ավելի է կատալիզացնում դժգոհության սանդղակը մեր հասարակությունում

551377_391909154276188_1966966461_n

Շմայս կոչեցյալն՝ անդրադառնալով լուսադեմի ցույցը ցրելուն, այսօր հայտարարել է. «Դե շոգ ա, ջուր են շփել»…
Ուրեմն էսպես, չեմ ուզում իջնել Շմայսին հասկանալի լեզվաբանական մակարդակի, փոխարենը փորձեմ մաքսիմալ կոռռեկտորեն արտահայտվել՝ նկարագրելով ամեն կերպարի կողմից արվող ամեն նման հայտարարության գործնական հետևանքները։
Նախ, այնտեղ հավաքվածները խոտակեր անասունների հոտ չէր, որ շոգից ջուր շփեն վրաները՝ հովացնելու համար։ Նրանցից յուրաքանչյուրը եկել հասել էր այնտեղ ու էդ ջրի շթերի տակ էր մտել ոչ միայն էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, այլ այն դժգոհության կուտակված պաշարի պատճառով, որը գոյացել է այդ թվում նաև նրա պատճառով, որ մեր պետությունում հնարավոր է, որ Շմայս կոչեցյալը ու իր նմանները լինեն խորհրդարանի անդամ, հանարվոր է, որ իր նման մեկը, ով սկի լիարժեք միջնակարգ կրթություն չունի, մարդկանց հասցեին խոսում է այնպես, ասես կովերի հոտի մասին խոսելիս լինի։ Բայց հաշվի առնելով այն պարզ ու աներկբա իրականությունը, որ Շմայսը դժվար թե հասկանա այս ամենի պատճառներն ու հետևանքները, լավ կլիներ, որ այս տողերը կարդային իշխանությունների ավելի լուրջ, խելացի ու ողջամիտ ներկայացուցիչները.

Շմայսերի, գեներալների, թոխմախների ու այլ մականանունավոր ու անցյալից իշանություններին կտակ մնացած երևույթների ամեն նման հայտարարություն էլ ավելի է կատալիզացնում դժգոհության սանդղակը մեր հասարակությունում և արդյունքում տուժելու են նորանոր քաղաքացիներ ու ոչ մի բանում մեղք չունեցող երիտասարդ ոստիկաններ, ովքեր ընդամենը հրաման են կատարում ու իրենց գործն են անում, մինչև Շմայսերը նման բաներ են ասում, իսկ հետո գնում են իրանց «ախպերությունով» մի կտոր հաց ուտելու։

Փակեք դրանց բերանները, եթե չեք ուզում, որ փողոց դուրս եկողների թիվը երկրաչափական պրոգրեսսիայով աճի։

Արմեն Հովսեփյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *