Ինչի՞ ես բողոքում Շմայսից, եթե քո պատկերացրած ազատությունը Շմայսի պես խոսելն է

 

1470202_391908124276291_363557597_n

Արդեն մի քանի օր է, ինչ ինչ հայտնի տաքսիստը էլ հերոս չէ, չնայած որ նա երբեք էլ հերոս չէր եղել, նրան հերոսացրել էինք մենք. նա մեկն էր, ով պարզապես դեմ էր տաքսիների լիցենզավորման նոր կարգին։
Իսկ ժողովրդը հերոսի կարիք ունի ու հերոսի թափուր հաստիքը այս անգամ որոշեցին զբաղեցնել վերջերս մեկնարկած «Սոս» հաղորդման ստեղծողները: Իսկ թե որքանով էին նրանք ծանոթ «հերոսի» իրավունքներին և պարտականություններին, կփորձենք պարզել:

«Երբ իրական հերոսները գնում են, ասպարեզ են գալիս ծաղրածուները». Հենրիխ Հայնե.

Մեր երկրում խոսքի ազատությունը երբեք էլ ամենաբարձր արժեքը չի եղել, ու հենց դա է պատճառը, որ մեր ջահելների մոտ խեղաթյուրվել է ազատության իրական ընկալումը: Նրանք կարծում են, որ ազատ ես, երբ կարող ես մարդկանց վիրավորել ու մնալ անպատիժ: Չէ տղես, քո բռունցները թափահարելու ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է հարևանի քիթը:

«Սոս»-ի համահեղինակ Հայկ Բարսեղյանը հայտարարում է, որ չի կարող առանց վիրավորանքների ու ագրեսիայի խոսել, քանի որ մարդ է, և էմոցիաներ ունի: Հայկ ջան, եթե չես կարողանում քեզ զսպել, ուրեմն լրատվությունը այն գործը չէ, որով պետք է զբաղվես, որովհետև համոզված եմ, որ դու ինքդ չէիր ցանկանա ապրել այն երկրում, որտեղ բոլորը անպատիժ կվիրավորեն բոլորին: Քեզ հարց եմ տալիս Հայկ, ի՞նչպես էիր քեզ զգում, երբ ամբողջ համացանցը քո հորը՝ Լևոն Բարսեղյանին վիրավորում էր ամենավերջին քֆուրներով, երբ Ասպարեզ ակումբում Գեորգի Վանյանի հետ ադրբեջանական ֆիլմեր էին ցուցադրում: Դա՞ է ձեր երազած ազատությունը. չեմ կարծում: Ձեր երազած ազատությունը համացանցում դալբա*ոբ, շիզոֆռենիկ, գ*ոթ, սոված իձյոտ, գ***դոն, ք*ձ ու էլի շատ նման կեղտոտ բառերով խոսել է՞: Ուրեմն դուք արժանի եք ձեր իշխանությոններին: Թե չէ, էլ ինչի՞ ես բողոքում Շմայսից, եթե քո պատկերացրած ազատությունը Շմայսի պես խոսելն է:

Ոստիկանությունը դատի է տվել հաղորդավար Վիլեն Գայֆեջյանին հաղորդման ընթացքում ոստիկանության հասցեին անվայել արտահայտույուն անելու համար: Թող դատարանը որոշի թե, ով է ճիշտ և ով սխալ, ու պետք չէ աղջկա պես ձայնը գլուխը գցել ու ժողովրդին խնդրել, որ իրենց պաշտպանի: Ադեկվատ մարդը ձեր կողքը չի կանգնի, իսկ եթե կանգնի էլ՝ դա ոչինչ չի փոխի, եթե վիրավորել ես պետք է դատվես օրենքով: (Դիտել 0:27 րոպեից):

Լևոն Բարսեղյանը (հաղորդման համահեղինակ Հայկ Բարսեղյանի հայրը) իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ ոստիկանությունը պետք է ապացուցի որ արված «Գ7» արտահայտությունը ուղղված է եղել ոստիկանությանը և վիրավորանք է, այլ ոչ տառերի ու թվերի համադրություն: Ո՞ւմ համար պարզ չէ որ «կռուտիտ» են լինում: Բա էլ ինչի՞ եք նեղանում կռուտիտ լինող իշխանություններից, այդքան վիրավորվել էիք, որ արծաթե բաժակներով կոնյակ են խմում ու փորձում «կռուտիտ» լինել, բա դո՞ւք ինչով եք տարբերվում: Ասում եմ չէ, դուք արժանի եք ձեր իշխանություններին:

Ու էլ ինչի ես բողոքում պետության կատարած գողություններից, եթե YouTube-ը քեզ պատժում է տեսանյութ գողանալու համար: Մի բան էլ բողոքում են որ ջնջվել է տեսանյութը: Էդ օրենքներն էլ հո մեր երկրի օրենքները չե՞ն, որ բողոքում եք: Ժողովրդավարության սիմվոլ Ամերիկային է YouTube-ը, ու իր օրենքները շատ հստակ են, մի վերցրու ուրիշի տեսանյութը առանց նրանց համաձայնության: Ազատությունը բոլոր հնարավոր օրենքները խախտելու մեջ չէ, դա ամենաթողությունն է:

Արմեն Հովսեփյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *