ԲՀԿ-ի ներքին տուրուդմփոցն ու պատգամավորների համառությունը

10353036_1379709569019578_4247018644523216267_n

Սահմանադրության նոր նախագծի քվեարկությունն ավելի ցցուն է դարձրել որոշ պատգամավորների և իրենց խմբակցության մոտեցումների տարբերությունն ու քաղաքական տարաձայնությունները:
Առավել մեծ ուշադրության է արժանի Բարգավաճ Հայաստան խմբակցության ներսում տեղի ունեցող զարգացումները:
Ակնհայտ տարաձայնություններ կան կուսակցության ներսում: Հատկապես, Սահմանադրության նոր նախագծի քվեարկությունից հետո, ԲՀԿ-ական պատգամավորները բաց տեքստերով սկսել են խոսել առկա անհամաձայնությունների, քվեարկությանը չմասնակացած պատգամավորներին պատժելու և այլնի մասին:
Այսօր Նաիրա Զոհրաբյանի տեղեկացմամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը կհեռացվի ԲՀԿ-ից, իսկ Ստեփան Մարգարյանը՝ միջազգային խորհրդարանական պատվիրակություններից: Սա պայմանավորված է ԲՀԿ խմբակցության նիստերին՝ նրանց չմասնակցելով և ընդհանրապես խմբակցության աշխատանքները բոյկոտելով:
Այս ֆոնին տեղին է հիշել երեկվա՝ Ստեփան Մարգարյանի խոսքն առ այն, որ կուսակցության ներսում կան որոշակի տարաձայնություններ բարեփոխումների թեմայի վերաբերյալ: Մարգարյանը չի կիսում կուսակցության տեսակետը և դեմ է բարեփոխումների գործընթացին:
Հատկանշական է, որ խմբակցության ներսում կան պատգամավորներ, ովքեր չեն կիսում իրենց կուսակցության քաղաքական գիծը: Հետաքրքիր է, այս պայմաններում ի՞նչն է ստիպում մնալ այդ կառույցում: Երբ այս կամ կամ այն հարցի վերաբերյալ կա անհամաձայնություն խմբակցության ներսում, ապա տվյալ պատգամավորը կամ լքում է տվյալ կառույցը կամ բացահայտ չի խոսում ներքին խոհանոցի նրբությունների ու խնդիրների մասին:

Արմեն Վարդանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *