Սահմանադրականի հարցում ամեն ինչ պարզ է

10353036_1379709569019578_4247018644523216267_n

ՀՀ քաղաքական դաշտում սպասվելիք ամենակարևոր իրադարձությունը սահմանադրական բարեփոխումների իրականացման հանրաքվեն է: Ինչպես ցանկացած հարցի դեպքում, այնպես էլ այստեղ կան կողմ և դեմ կարծիքներ, սակայն մինչ օրս լուրջ ու գաղափարական պայքարի բացակայություն է նկատվում:
Կարելի է փաստել, որ իշխանությունները կարողացել են այս հարցի շուրջ կոնսոլիդացնել ուժերի և մասնագետների, ինչը դժվար է պնդել ՈՉ-ականների դեպքում:
Վերջիններիս մոտ համախմբումը, ինչպես երևում է, դեռ այդքան էլ չի ստացվում: ՈՉ-ի ճակատը հիմնականում կազմված է 3 ճյուղից.
1.ՀԱԿ-ՀԺԿ միավորումն է, որոնց քաղաքական կշռի մասին կարծում եմ ավելորդ է խոսելը. դրա մասին հավաստող ամենակնառու փաստերից է ԱԺ ՀԱԿ խմբակցությունում առկա վիճակը:
2.Ժառանգության, ավելի ճիշտ դրա փլուզումից հետո մնացած մարդկանց ու Հիմնախնդիր խորհրդարանի խումբն է, ինչը քաղաքական ուժ համարելը ուղղակի անլուրջ է:
3.Քաղաքացիական սեկտորն է, որը թերևս ամենամեծ պոտենցիալ ունեցող ճյուղն է, սակայն նրանցից մոտ զգացվում է հուզականություն ու փորձի պակաս: Գուցե կարողանան ապագայում ազդեցիկ ուժ ձևավորել, սական այս պահին ակնհյատ է, որ եղանակ չեն փոխում:
Ոչ-ականների մասնատված ու անատամ գործելաոճի ֆոնին չի կարելի անտեսել հանրային անտարբերությունը, ինչը լրացուցիչ խոչընդոտ է սահմանադրական փոփոխությունները մեծամասնության համար անընդունելի ներկայացնելու փորձ անողների համար:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *