էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում չի լինի

10421213_1377274265929775_6749502388917896148_n

Այս տարի հանրային ուշադրության կիզակետում էր ՀԷՑ-ը: Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ձեռք է բերել այդ ստրատեգիական կարևորության ընկերությունը:
Այսօր մամուլում լայնորեն շրջանառվում էր Կարապետյանի տարածած հայտարարությունը, որում նա ասում է. «էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ենք Ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից»:

Կարծում եմ` Կարապետյանի խոսքերին կարելի է և պետք է լուրջ վերաբերվել, քանզի ՀԷՑ-ն այսօր իր գլխավորած ընկերությունների խմբի մաս է, իսկ փորձը ցույց է տվել, որ վերջինիս պատկանող կազմակերպությունները զարգացման միտում ունեն:

Փաստացի ամռանը լուրջ դժգոհությունների առիթ հանդիսացած խնդիրն աստիճանաբար լուծվում է: Կառավարությունն ու հանրությունը փաստացի ճիշտ կողմնորոշվեցին իրավիճակում և սոցիալական դժգոհությունը չգնաց փակուղի:

Այս փուլում, արդեն, կարծես թե ընդգծվում է, որ Սամվել Կարապետյանի` ՀԷՑ-ը ձեռք բերելու տարբերակը բավական օպտիմալ լուծում էր` հաշվի առնելով վերջինիս ընկերությունների արձանագրած ցուցանիշներն ու մենեջերական փորձը:

Արմեն Վարդանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *