Էներգետիկ ոլորտի քրոնիկոնը

10353036_1379709569019578_4247018644523216267_n
Էլեկտրոէներգիայի սակագների սահմանման հիմքում դրված են որոշակի չափաքանակներ՝ տարբեր կայաններում արտադրվող և բաշխիչ ցանցերին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալների վերաբերյալ։
Վերջին տարիներին տարբեր գործոնների հետևանքով թանկ հոսանքի արտադրության ծավալներն ավելին են եղել, քան հաշվարկել է սակագնում, ինչն էլ պատճառ է հանդիսացել համակարգում ֆինանսական խնդիրների առաջացման համար:
Այս տարի պատկերը հուսադրող է, քանի որ ՀՀ-ում էժան հոսանքի արտադրությունն ավելացել է՝ գրեթե վերադառնալով 2011թ. վիճակին։ Տարեսկզբի հինգ ամիսների տվյալներով, հէկերը և ատոմակայանը տվել են արտադրված էլեկտրաէներգիայի ավելի քան 70%։ Հարկ է նշել, որ 2014թ. նույն ժամանակահատվածում հիդրոկայանների և ատոմակայանի բաժինը ընդհանուր էներգաարտադրության մեջ կազմել էր ընդամենը 60%։
Ճիշտ է կան մի շարք գործոններ, որոնք կարող են փոխել առկա հարաբերակցությունը, օրինակ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացումը, որի հետևանքով կարող է հավելյալ արտադրության անհրաժեշտություն առաջանալ և լրացումը կարող է լինել հիմնականում ջէկերի հաշվին։ Հարկ է նշել, որ ատոմակայանում էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեսկզբի հինգ ամիսներին ավելացել է 15,5%-ով։ Այն գերազանցել է 1 մլրդ 266 մլն կՎտ-ն։ Վերջին չորս տարիներին կայանը նույնքան հոսանք է տվել միայն 2013թ.։ Նախորդ տարվա համեմատ 8,7%-ով աճել է նաև հիդրոկայաններում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները:
Էներգաարտադրության ոլորտում նկատվող միտումը հուսադրող է, քանի որ դրա շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ընթացիկ պարտքեր չկուտակել:

Արմեն Վարդանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *