Իրանը ժամանակ չի կորցնում

10421213_1377274265929775_6749502388917896148_n

Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները դեռ չեն վերացվել, սակայն եվրոպական և ասիական մի շարք երկրների պաշտոնական ներկայացուցիչներ շտապում են նոր բովանդակությամբ լցնել այս երկրի հետ հարաբերությունների օրակարգը: Միմյանց են հաջորդում տարբեր մակարդակի պատվիրակությունների այցելությունները Իրան և նոր տնտեսական ծրագրերի մշակումը, մի բան, որն հնարավոր չէր նախկինում:
Ձեռքերը ծալած չի նստել նաև հարևան Վրաստանը, որի խորհրդարանական պատվիրակությունը փոխխոսնակ Սանիկիձեի գլխավորությամբ Թեհրանում է: Իրանի մեջլիսի իրան- վրացական բարեկամության խմբի ղեկավարի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների տարբեր ոլորտների համագործակցության վիճակը և հեռանկարները: Ըստ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության, իրանական կողմը կարծիք է հայտնել, որ Իրանի և Վրաստանի այժմյան 200 միլիոնանոց առևտրաշրջանառությունը մոտակա տարիներին կարող է 10 անգամ ավելանալ` հասնելով 2 մլրդ դոլարի:
Հանդիպումների ժամանակ քննարկվել են նավթի, գազի և էլեկտրաէներգիայի վաճառքի, Վրաստանի վրայով էներգակիրների փոխադրումը մեծացնելու , ինչպես նաև Վրաստանից Իրան ոռոգման ջուր մատակարարելու հարցերը: Իրանը լուրջ ծրագրեր է իրականացնում Հայաստանի հետ: Ընդ որում, այդ ծրագրերի մեծ մասը մշակվել կամ սկզբնավորվել է դեռ մինչև Իրանի և վեցյակի պայմանագրի կնքումը: Դատելով վերջին զարգացումներից, 2015 թվականը նոր թափ է հաղորդելու հայ- իրանական հարաբերություններին:
Արդեն արված աշխատանքն ամփոփվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի 10 օր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Եղածին նոր զարկ կարող է տալ առաջին փոխնախագահի այս տարի ծրագրված այցը Հայաստան:

Արմեն Վարդանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *