Վրաստանով անցնող ավտոճանապարհն ավելի հարմարավետ կդառնա

10421213_1377274265929775_6749502388917896148_n
Հայաստանի բեռնափոխադրողները կարող են ուրախանալ. վրացական կողմը մտադիր է ռուս- վրացական սահմանի մերձակայքում` Ղազբեգիի շրջանում, կառուցել մեծ բեռնատարողությամբ ավտոմեքենաների կայանատեղի: Վրաստանի կառավարությունն արդեն մրցույթ էլ է հայտարարել, տեղեկացրել են երկրի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունում:
Թբիլիսի- Ղազբեգի կենտրոնական ավտոմայրուղուց ոչ հեռու, Պանշեթի գյուղի մոտ, Լարսի /ռուս- վրացական սահման/ հսկիչ անցակետից 18 կմ հեռու, ընտրվել է 30,6 հազ. քառ մետր մակերեսով մի հարթեցված տարածք, որտեղ հնարավոր կլինի ստեղծել ժամանակակից ավտոկայանատեղիի և ավտոտրանսպորտից օգտվող անձանց հարմարավետ հանգստի պայմաններով օժտված ենթակառուցվածք: Նախարարության տեղեկության համաձայն ներդրողը պարտավոր է սարքավորել նվազագույնը 200 բեռնատար ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղին, այն օժտել կայուն ծածկույթով և տեղադրել համապատասխան ենթակառուցվածքը:
Տարածքում կմոնտաժվի սկանավորման և հերթի կարգավորման սարքավորում, կտեղակայվի մաքսային ընթացակարգերի համար նախատեսված գրասենյակը: Մրցույթին մասնակցելու շահագրգռություն ունեցող անձինք մինչև 2015թ. հունիսի 20- ը պետք է հայտ ներկայացնեն Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ցամաքային տրանսպորտի գործակալություն կամ Ֆինանսների նախարարության եկամտի ծառայություն:
Հ.Գ.- Վրացական մամուլում զետեղված նյութն այսքան մանրամասն ներկայացնելու նպատակը այն թաքուն հույսն է, որ գուցե հայ ներդրողներից ոմանք նույնպես մասնակցեն Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ավտոկայանատեղիի կառուցմանը:

Արմեն Վարդանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *