Դժվար պահին Իրանի կողքին լինելու պտուղները

10421213_1377274265929775_6749502388917896148_n

Այս օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էր գտնվում Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցնյակի» հետ ձեռք բերված համաձայնությունը:

Մեր երկրում այս նորությունը մեծ րաձագանք ստացավ, քանզի այս համաձայնությունը կարող է դրական ազդեցություն նոր ճանապարհներ բացել նաև Հայաստանի տնտեսության համար։ Խոսքը վերաբերում է ոչ միայն արդեն մեկնարկած ծրագրերին, այլև համագործակցության ընդլայնման հնարավորություններին, որոնք բավական լուրջ պոտենցյալ են պարունակում։

ՀՀ-ն այն քիչ երկրներից է, որն Իրանի հետ տնտեսական լավ հարաբերությունները պահպանեց նաև Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամանակ։ Այս ընթացքում ծրագրեր իրականացնելու դժվարություններ կային, իսկ այժմ ակնկալվում է, որ նախանշված ծրագրերը կսկսվեն արագորեն կյանքի կոչվել։

Այս ծրագրերի մեջ է առաջին հերթին Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը։ Թեև Հայաստանն այդ ծրագիրը դիտարկում է «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» և եվրասիական տարածաշրջանի ինտեգրացման գործընթացներում, այնուհանդերձ միանշանակ է, որ նախաձեռնության հաջողությունը շատ բանով կապված էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած խնդիրների հաղթահարման հետ։ Այժմ, երբ դրանք չկան, երկաթուղու կառուցման հեռանկարներն ավելի շոշափելի են դառնում։

Արմեն Վարդանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *