ԼՏՊ-ն ամաչելու առիթ ունի

10421213_1377274265929775_6749502388917896148_n

Եռաբլուրում տեղի ունեցավ Սմբատ Այվազյանի հուշաքարի բացման արարողությունը: Այդ միջոցռմանը ներկա էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Լրագրողները փորձեցին զրուցել առաջին նախագահի հետ, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել հարցերին :

Ինչպես երևում է, առաջին նախագահը սպառել է իրեն: Դա իհարկե ակնհայտ էր դեռ վաղուց, սակայն մինչ այս Տեր-Պետրոսյանը դա կամավոր ցույց չէր տվել: Եթե ասելիք չունենար որևէ շարքային ընդդիմադիր ղեկավար, ապա դա ինչ որ տեղ կընկալվեր, սակայն երբ լռում է խորհրդարանական ընդդիմության առաջնորդը, ապա այս իրավիճակը ստիպում է խորհել ներկա քաղաքական դաշտի մասին:
Ասելիք միշտ էլ կարելի է գտնել, և դրա բացակայությունը հաճախ կարելի է կապել ընդդիմադիր բևեռի քայքայման հետ: Ինչ խոսք, այս երևույթը սիմվոլիկ էր և արտացոլում էր ամբողջ քաղաքական դաշտը:

Եթե դու խուսափում ես լրագրողներից, ապա դու առհասարակ անելիք չունես քաղաքական դաշտում: Ամեն դեպքում ցավալի է, երբ երկրիդ առաջին նախագահը (պետության խորհրդանիշը) իրեն պահում է դասական «լրագրողաֆոբ» օլիգարխի, կամ սկսնակ, ամաչկոտ կուսակցականի նման:

Արմեն Վարդանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *