Փողոց փակելը լուծում չէ

10353036_1379709569019578_4247018644523216267_n

Նոր մամուլից տեղեկացա, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները այսօր փակել էին Բագրատունյաց պողոտան` գործարանի հատվածում և պահանջում էին առանց ժամանակ ձգձգելու սկսել աշխատավարձերի մարման գործընթացը։

Իհարկե պահանջն արդարացի է, բայց նախ հիշեցնենք, որ վերջերս հայտարարվեց, որ աշխատակիցների ողջ պարտքը մարվելու է մինչև սույն տարվա հուլիսի 15-ը, իսկ այսօր նրանք տնօրենից տեղեկացել էին, որ աշխատավարձերի մարումը սկսելու է վաղվանից և ձգձգվել է զուտ հաշվարկները կատարելիս տեխնիկական պատճառներով:

Հասկանալի է, որ նրանց խնդիրը շատ մեծ է, բայց ճանապարհ փակելը հարցի լուծում չէ, քանի որ այդպես խախտվում է այլոց իրավունքները: Ամեն մարդ ունի իր պրոբլեմը ու նրան խանգարելով քո խնդրի լուծումը պահանջելը` առնվազն սխալ է: Եթե այդ համոզմունքով շարունակենք, ապա ամեն մարդ կարող է դուրս գալ ճանապարհ փակել ու պահանջներ ներկայացնել: Այսպիսի պահվածքը գոնե հիմա արդեն անընդունելի է, քանի որ չնայած նրան, որ «Նաիրիտ»-ի խնդիրն ամենաբարդերից է, դրա լուծումը արդեն իսկ երևում է և առաջիկա օրերին մարդկանց աշխատավարձերի պարտքերը, որոնք 3-4 տարվա պատմություն ունեն, մարվելու են:

Արմեն Վարդանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *