Սեպտեմբերի 45-ին ևս 830 կուսակցություն կմիանա Բաղդասարյանին

10353036_1379709569019578_4247018644523216267_n

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն անդրադառնալով գալիք խորհրդարարնական ընտրություններին ասել է, որ իրենք ունեն վստահություն, որ հաջորդ խորհրդարանում «Օրինաց երկիր» կուսակցությունը կունենա մեծ և լրջագույն ներկայացվածություն:

Պատգամավորի պնդմամբ այդ վստահությունը գալիս է նաև նրանից, որ ձևավորվել է «Հայկական վերածնունդ» միավորումը, որի մեջ մտնում են 140 կուսակցություններ: Կրկնում եմ, 140 կուսակցություններ միացել են Հայկական վերածնունդին:

Հայաստանում պաշտոնապես գրանցված կուսակցությունների թիվը մոտավորապես 80-ի կարգի է: Շահգելդյանը, սակայն, պնդում է որ Հայաստանում կա 140 կուսակցություն: Լավ ընդունենք այս թիվը ռեալ է: Հաշվի առնելով ՕԵԿ-ի քաղաքական վարկանիշը, պետք է ասեմ, որ այսօր դաշտում առկա կուսակցություններից դժվար թե լիներ մեկը ով կմիանար այս կառույցին:
Այստեղից կարելի է ենթադրել, որ Հայաստանում գործում է 220 կուսակցություն, որից 80-ը մեզ ծանոթ և 140-ը ՕԵԿ-ի կողմից ստեղծած: Սա բնականաբար առասպելի ժանրից է:

Հ.Գ. Հայկական վերածնունդ խմբավորմանը 140 կուսակցություն միանալուց բացի, Սեպտեմբերի 45-ին անդամակցության հայտ են ուղղարկել 500 երկրների նախագահներ, Սենատորներ 45 մոլորակներից ինչպես նաև 9 մլրդ Նատոյի զինվոր:

Արմեն Վարդանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *