Ու՞մ է «նայեզժատ» արել Րաֆֆին և ի՞նչ է «վզով» արել Հմայակը

10421213_1377274265929775_6749502388917896148_n

Նոր Հայաստան ճակատն արդեն մի շաբաթ է Երևանի փողոցներում պահանջում է տարբեր պաշտոնյաների հրաժարականներ:

Դիցուք` Րաֆֆի Հովհաննիսյանը: Նոր Հայաստանի ցույցերի սկսվելու պահից ուշի ուշով հետևում եմ պարոն Հովհաննիսյանի ելույթներին: Անկեղծ ասած այն պահից, երբ Հովհաննիսյանը սկսեց հնչեցնել անուններ՝ պահանջելով հրաժարականներ, թուղթ ու գրիչով մոտս նշումներ էին անում… և ինչ պարզվե՞ց: Պատկերացնու՞մ եք, Հայաստանի հասարակական դաշտում, ուժային համակարգերում, պետական կառույցներում չի մնացել մի մարդ ում հրաժարականը չի պահանջել Րաֆֆի Հովհաննիսյանը: Անգամ պահանջել է միլիցիոներ, լեյտենանտ գավառցի Սահակի հրաժարականը:

Երեկ էլ Հովհաննիսյանը հայտարարել է .«Պահանջելու ենք Սերժ Սարգսյանի, կուսակցական հանցագործների և թաղային հեղինակությունների հրաժարականը»: Ազդեցիկ ու թիրախային կոչ էր, հիրավի: Մեր թաղի Ռուստամը, ով երկար տարիներ աշխատում է Կոնդում, որպես թաղային հեղինակություն շատ շուտով վայր կդնի մանդատը:

Իսկ ի՞նչ է լինելու թափուր աշխատատեղերի ճակատագրերը: Նոր Հայաստանը մրցույթ է հայտարարելու, թե՞ նախաձեռնության անդմաները միանգամից զբաղեցնելու են թափուր աթոռները: Հովհաննիսյանն էլ իրենց թաղում կլինի «ռասփորքաների» և «նայեժաթով քումար վազվռաթ անելու» գծով պատասխանատու:

Հմայակ հովհաննսիյանը համաձայնվել է վերցնել Բանգլադեշի շրջանը: Նա այնտեղ հունվարից աշխատանքի կանցնի, որպես պալաժենեց, կզաբղվի նաև «գրեֆների դվիժենիով»: Նոր Հայաստանի կուլիսներում խոսում են, որ Հմայակը «վզով է» արել ֆեյսբուքյան իր էջով տարածել Զապի. Ձեդ Հասանի և Րաֆֆի Հովհաննիսյանի պատմությունները:

Երեկ երեկոյան էլ, Նոր Հայաստանի սխոդկայի ժամանակ Անդրիասի սխալ քայլից հետո նրան հռչակել են «ֆուֆլո»: Գարեգին Չուքազսյանը թզբեխով չափալախել է Անդրիասին:

Կարծում եմ պետք է սպասել դեպքերի զարգացումներին ու հասկանալ ՝ ի՞նչ է տեղի ունենում նոր ձևավորված կառույցի ներսում:

Արմեն Վարդանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *