Ռոբերտ Նազարյանը սպառնում է ` ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից

10353036_1379709569019578_4247018644523216267_n

Այսօր կայացել են «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» խորհրդարանական լսումներ: Լսումների ժամանակ Ռոբերտ Նազարյանը հայտնել է, որ ՀԷՑ–ի սեփականաշնորհման մասին կա հատուկ օրենք, ըստ որի, եթե ընկերությունը չի կատարում հատուկ ամրագրված դրույթները, ապա պետության կողմից կարող են կիրառվել որոշակի պատժամիջոցներ: Պատժամիջոցները կարող են լինել թե՛ ֆինանսական, թե՛ բանավոր, և թե՛ անգամ լիցենզիայի կասեցման տեսքով:

Այս պահի դրությամբ.արդեն 6 ամիս է՝ ՀԷՑ–ը, հակասության մեջ մտնելով կարգավորվող իրավական ակտերի հետ, հրաման է ստորագրել, և ցանցի նոր միացումների կարգերն արհամարհելով՝ տնտեսավարող սուբյեկտներից և բաժանորդներից պահանջում է ամբողջ նախագծա–նախահաշվարկային արժեքի 100 տոկոս կանխավճարը։

Այս առումով ՀԾԿՀ-ն վարչական վարույթ է իրականացնում,և շուտով տեղեկություն կլինի պատժամիջոցների մասին։ Արդեն իսկ առկա են խախտումների մեկ տասնյակից ավելի դեպքեր, և դա ամենայն հավանականությամբ որակվելու է որպես լիցենզիայի կասեցում: Այդ դեպքում կազմակերպությանը ժամանակ է տրվելու բացահայտված թերությունները շտկելու համար: Որոշակի ժամանակահատվածում այն չանելու դեպքում ՀԷՑ-ը կարող է զրկվել իր լիցենզիայից:

Արմեն Վարդանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *